22 Օգոստոս, Եշ
21/10/2023
Ոչ տնօրինական պատկերաշարում հատկապես ուշագրավ են ավետարանիչների՝ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի պատկերները: Քրիստոսի և Աստվածածնի պատկերներից զատ քրիստոնեական արվեստում կենցաղավարել են ավետարանիչների պատկերները: Ստեղծվել են ավետարանիչների արտաքինի նկարագրություններ, որոնք հետագայում ներմուծվել են սրբախոսական նյութերի մեջ՝ նրանց վարքերի և վկայաբանությունների մաս կազմելով: Ավետարանիչների նկարները մանրանկարչության մեջ
20/10/2023
Մարդկային կյանքում անհնար է պատկերացնել մի բարի գործ, որը չի բխում սիրուց, և ընդհակառակը, չար արարք կամ միտք, որ չի բխում եսասիրությունից: Միայն սերն է, որ մտերմացնում, համախմբում և երջանկացնում է բոլորին՝ մարդկային բոլոր արարքներին ու հարաբերություններին հաղորդելով անկեղծություն, ջերմություն և կյանք։ Միայն սերն է, որ ստիպում է մարդուն «ուրախացողների հետ ուրախանալ, լացողների հետ լաց լինել» (Հռոմ. 12:15) և դրանով կրկնապատկել ուրախություններն
19/10/2023
Ես ուշադրություն եմ դարձրել այն փաստի վրա, որ որոշ հոգևորականներ այն ամուսիններին, որ խնդիրներ ունեն իրենց կանանց հետ` ասում են. «Համբերի՛ր, դա քո խաչն է: Ի՞նչ կարող ես անել: Այդպիսի համբերության համար Աստված քեզ կպարգևատրի»: Այնուհետև այդ նույն հոգևորականների մոտ նրանց կանայք են գնում, ում նրանք նորից նույն բանն են ասում. «Դիմացի՛ր, դիմացի՛ր, որպեսզի վարձք ունենաս Տիրոջից»: Այսինքն ամուսիններից յուրաքանչյուրն էլ կարող է մեղավոր
18/10/2023
- Հա՛յր, ի՞նչ պետք է պատասխանել այն երիտասարդներին, որոնք հարցնում են, թե վանական կյանքն ավելի բա՞րձր է ամուսնական կյանքից: - Նախ պետք է նրանց հասկացնել, թե այս աշխարհում ո՛րն է մարդու առաքելությունը և ո՛րն է կյանքի իմաստը: Հետո նրանց բացատրել, որ Եկեղեցու կողմից սահմանված երկու ճանապարհներն էլ Աստծուց օրհնված են, որովհետև երկուսն էլ կարող են մարդկանց դրախտ առաջնորդել, եթե ապրեն Աստծու պատվիրանների համաձայն: Ենթադրենք երկու մարդ ճանապարհ
17/10/2023
Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին հոկտեմբերի 17-ին տոնախմբեց Քրիստոսի 72 աշակերտներից Ս. Անանիայի հիշատակությունը: Եկեղեցական կարգի համաձայն՝ օրը փոխվում է Երեկոյան ժամերգությունից հետո և հոկտեմբերի 16-ի երեկոյան՝ ժամը 19-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, երեկոյան Սուրբ Պատարագ մատուցվեց: Պատարագչի՝ Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանի
16/10/2023
Սուրբ Անանիա առաքյալը (եբր. חנניה, հուն. ανανίας, նշանակում է Աստծո ողորմություն, շնորհ, կամ մեկը, ում Աստված տվել է իր շնորհը) Քրիստոսի յոթանասուներկու աշակերտներից մեկն էր1: Սակայն բացի Քրիստոսին աշակերտ լինելուց նա նաև համարվում էր Պետրոս և Անդրեաս առաքյալների աշակերտն ու գործակիցը: Անանիա առաքյալի մասին առաջին անուղղակի հիշատակությանը հանդիպում ենք Ղուկասի Ավետարանի տասներորդ գլխում (Ղուկ. 10:1-24), երբ Քրիստոս իր առաքյալներին
15/10/2023
Հոկտեմբերի 14-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, մեկնեց երկօրյա ուխտագնացության Տաթևի վանական համալիր: Վաղ առավոտյան ուխտավորները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, միասնական աղոթքի կանգնեցին, ապա Տեր Հոր օրհնությունն ստանալուց հետո շարժվեցին
14/10/2023
- Հա՛յր, մի կին ինձնից խորհուրդ է հարցնում, թե ինչպես վարվի: Ամուսինը լքել է նրան, իր հետ տարել երեխային և կապվել է երկու ուրիշ կանանց հետ: - Ասա՛ նրան, որպեսզի որքան հնարավոր է համբերի, աղոթի և ամուսնուն բարությամբ վերաբերվի: Թող սպասի և ինքն առաջինը ամուսնալուծության համար չդիմի: Մի մարդ շատ վատ էր վարվում իր կնոջ հետ, ծեծում ու նեղացնում էր նրան, իսկ կինն այդ ամենին համբերությամբ ու բարությամբ էր վերաբերվում, մինչև որ չմահացավ համեմատաբար