22 Օգոստոս, Եշ
26/09/2023
Մարդու սկզբնական վիճակի երանությունը կախված էր նորա այն դիրքից, որ նա բռնելու էր դեպի Աստված և դեպի արարածական աշխարհը: Եթե նա յուր հավատքը, հույսն ու սերը վարսեր ամուր խարսխով Աստուծո անվան վրա, աշխարհի տերը կլիներ և աստվածատուր երանությունը կվայելեր. իսկ եթե աշխարհի վրա հաստատեր, աշխարհի հետ կկապվեր և նորա անողոք
25/09/2023
Տերը նախ երանի տվեց հոգևոր ախտերից աղքատացած հոգիներին (հոգով աղքատներին), այնուհետև`սգավորներին, «որովհետև նրանք պիտի մխիթարվեն» (Մատթ. 5:4): Սուրբ Հովհան Ոսկեբերան հայրապետը շեշտում է, որ Քրիստոս այստեղ երանի է տալիս «ոչ թե դատարկ բաների համար սգացողներին, այլ նրանց, ովքեր սգի մեջ են իրենց մեղքերի պատճառով. որովհետև խստորեն արգելված է այն սուգը, որ աշխարհի կյանքի համար է»: Առաքյալը ևս ասում է, որ «տրտմությունը, ըստ Աստծու
23/09/2023
Մարդու հոգևոր և թե մարմնավոր արարած լինելը բնականաբար ցույց է տալիս, որ նա յուր մարմնով հարատևում է հողի կապակցությամբ, իսկ հոգով կենդանի է Աստուծո հաղորդակցությամբ: Հոգով նա Աստուծուցն է, ուստիև նորա հոգևոր կյանքը ներկայացնում է մեզ մի պատմություն` թե նա յուր կամքով և ինքնագիտակցությամբ ի՞նչ դիրք բռնեց Աստուծո կամքի
22/09/2023
Բոլոր ժամանակներում և բոլոր հասարակություններում մարդը փնտրել է ուրախություն, քանի որ ի սկզբանե կոչված է Երկնային Արքայության ուրախության համար: Ուրախությունը, ըստ Պողոս առաքյալի խոսքի, Սուրբ Հոգու պտուղներից է (Գաղատ. 5:22): Քրիստոնյայի կյանքում ուրախությունը վկայում է այն մասին, որ Տերը գործում է իր մեջ, որովհետև մեծագույն ուրախություն է Աստծու ներկայությունը: Դարեր շարունակ վանքերում ապրող վանականների հիմնական բնութագրիչներից մեկն
21/09/2023
Նախ և առաջ մի կո՛ղմ նետեք, հեռացրե՛ք ձեզանից շահասիրությունը։ Աղոթքը պետք է լինի անշահախնդիր։ Թող ամեն ինչ ծածուկ, անշահասեր կերպով լինի։ Այսինքն՝ մի մտածեք, որ եթե միտքը կենտրոնացնեք, սիրտը շնորհով կլցվի ու կթրթռա ուրախությունից։ Մի՛ աղոթեք նման հաշվարկով, այլ աղոթեք պարզորեն ու խոնարհաբար։ Թող ամեն բան Աստծու փառքին ծառայի։ Ի՞նչ էի ասում ձեզ սոխակի մասին։ Նա երգում է, իսկ ոչ մեկը չի տեսնում նրան։ Դուք էլ այդպես անշահախնդիր եղեք։ Ձեզ
20/09/2023
Աստուծո արարչագործությունն, ըստ ամենայնի, բարի է թե՛ յուր հիմքով, թե՛ գոյությամբ և թե՛ նպատակով: Չարը չէ եղել և ամենաբարի Աստուծո արարածների մեջ չէր էլ կարող լինել (Ծննդ., Ա 4, 8, 10, 12, 18, 21, 31. Ժող., Գ 11. Առ., Ը 31. Ա Տիմ., Դ 4): Բայց Աստված յուր արարածների մեջ ազատ կամք շնորհեց բանավոր անձանց, որոնք են մարդիկ ու հրեշտակները, ըստ որում`
19/09/2023
Տեր Աստված ասաց. «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի։ Նրա նմանությամբ մի օգնական ստեղծենք նրա համար» (Ծննդ. 2:18) Դեպի հավերժության արահետով քայլելու և Աստծուն մոտենալու ուղիների հանգրվաններից մեկն ընտանիքն է, որն արարչագործված է Երկնավոր Հոր հոգատար ձեռքով, որպեսզի մարդն ունենա օգնական՝ ամբողջացնելու համար աստվածային նախախնամության կողմից տրված երկրային առաքելությունը և իր սրտում բացահայտելու Աստծուց պարգևած սիրո հրաշքի երփնագույն
18/09/2023
Գերաշնորհ Սրբազան Հայր, Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր դասի և հավատացելոց անունից ջերմորեն շնորհավորում ենք Ձերդ Սրբազնությանը՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Աղոթք ենք առաքում առ Աստված և հայցում Երկնավոր Տիրոջը, որ Բարձրյալն Աստծո կամոք առավել առատանան Ձեր հոգեբուխ մղումներն ու շնորհները: Ի սրտե մաղթում ենք Ձեզ կենաց արևշատություն, քաջառողջ երկար տարիներ՝ թեմական կյանքը շարունակ պայծառացնելու բազում նորանոր աստվածաշնորհ