22 Օգոստոս, Եշ
04/12/2023
Աստծուց հեռացած մարդիկ երբեք մխիթարություն չեն զգում ու կրկնակի են տանջվում: Նա, ով չի հավատում Աստծուն ու հավիտենական կյանքին, ոչ միայն սփոփանքից է զրկվում, այլև դատապարտում է իրեն հավիտենական տանջանքի: Այն տերը կվճարի մարդուն, որի համար նա աշխատում է: Եթե սև տիրոջ համար ես աշխատում, ապա նա արդեն այստեղ կսևացնի քո կյանքը: Եթե դու մեղքին ես ծառայում, ապա սատանան կվճարի քեզ: Եթե առաքինության վրա ես աշխատում, ապա Քրիստոս կվճարի քեզ: Եվ որքան
02/12/2023
Եվ մեր առաջին Լուսավորիչների՝ Թադեոս ու Բարդուղիմեոս սրբազան առաքյալների և մեր երկրորդ Լուսավորիչ սուրբ Գրիգոր Հայրապետի բարեխոսությամբ․․․ (Մաղթանք, «Քրիստոս Աստված մեր»)։ Քրիստոնեության առաջին դարում աշխարհը տակնուվրա եղավ նախկինում նմանը չունեցող այն գաղափարների հոսքով, որոնք առաջին հայացքից շա՜տ տկար արարածների՝ ձկնորսների շնորհիվ իրենց հետքը թողեցին անգամ ամենահեռավոր անկյուններում։ Երբ այդ հոսքը հայերին հասավ, բուռն
01/12/2023
Ճշմարիտ քրիստոնյայի կարևորագույն ձգտումն է ճանաչել իր Արարչին: Արարիչն Աստված Իր արարչագործությամբ անչափելի է, քանի որ աստվածային բնությունն անծայրածիր է և կատարյալ, իսկ մարդկային բնությունն, ընդհակառակը, սահմանափակ է և մեղքով շղարշված, որպեսզի կարողանա ճանաչել աստվածայինը: Մարդը կարող է Աստծուն ճանաչել միայն իր սահմանափակ մարդկային իմացությամբ: Պողոս առաքյալը գրել է. «Այժմ Աստծուն տեսնում ենք աղոտ կերպով, կարծես հայելու
30/11/2023
Հաճախ, երբ խոսվում է «երանիների» մասին, մարդիկ արագորեն հիշում են մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի՝ լեռան քարոզը, որ արձանագրված է Մատթեոսի և Ղուկասի ավետարաններում, սակայն Հին կտակարանում ևս գոյություն ունեն երանիներ: Այս հոդվածի նպատակն է ամփոփ ձևով անդրադառնալ Հին կտակարանում նշված երանիներին: Երանիներ, որոնք առնչված են մարդ-Աստված, մարդ-մարդ և մարդ-սեփական անձ թեմաներին, որպեսզի դրանք միշտ ներկա լինեն մեր մտքում և պատճառ հանդիսանան,
29/11/2023
- Հա՛յր, շատ երիտասարդներ, երբ դեռ չեն որոշել, թե որ ճանապարհը պետք է ընտրեն, դժվարանում են իրենց ուսման մեջ առաջ գնալ: Նրանց շարունակ մտահոգում է ընտրության հարցը և ընթերցանության վրա չեն կարողանում կենտրոնանալ: - Երբ որևէ երիտասարդ այդպիսի խնդիրներ ունի, ես ասում եմ. << Գիտե՞ս որ այսօր կան մեծ սառնարաններ: Ուրեմն այդ հարցը դիր այդպիսի մի սառնարանի մեջ, մինչև որ վերջացնես ուսումդ: Չեմ ասում, որ մի կողմ նետես այն հարցերը, որոնք քեզ մտահոգում
28/11/2023
Աստված հատկապես սիրում է բազմազավակ ընտանիքները: Նրանց մասին Նա յուրահատուկ խնամք է տանում: Մեծ ընտանիքներում երեխաները բազմաթիվ բարենպաստ առիթներ են ունենում նորմալ զարգացման համար, սակայն այն պայմանով միայն, որ ծնողները նրանց ճիշտ են դաստիարակում: Բազմազավակ ընտանիքում մի երեխան մյուսին է օգնում: Ավագ դուստրը մորն է օգնում, միջնեկը զբաղվում է փոքրով և այսպես շարունակ: Այսինքն, այսպիսի երեխաները իրենց նվիրում են մեկը մյուսին և ապրում
27/11/2023
Աստված սեր է: Սա է միակ և ամենակարևոր ճշմարտությունը, որն Աստվածաշունչը փոխանցում է մեզ: Աստված սեր է, և դա է միակ պատճառը, որ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսը խաչ բարձրացավ. «Աստված այնպես սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր Միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն նրան հավատացող չկորչի այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16): Աստված սեր է, և այդ սերն է, որ քրիստոնյաները փորձում են փոխանցել մարդկանց և այդ սիրով գործել այս երկրի վրա: Իսկ ի՞նչ
24/11/2023
Սուրբգրային ոսկե օրենքը հորդորում է բոլորին՝ ասելով, որ ինչ ցանկանում ենք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք պետք է անեք նրանց (Մատթ. 7:12): Այսինքն՝ քրիստոնյան ոչ ոքի ոչ մի բանով պարտական չի մնում, բացի միմյանց սիրելու պարտավորությունից (Հռոմ. 13:8)՝ այն էլ առանց որևէ հատուցում ակնկալելու: Քրիստոս Իր հորդորով օգնում է Իր հետևորդներին կյանքի ճշմարիտ ուղենիշ ունենալ և առաջ ընթանալով՝ ձեռք բերել իրական սեր: Քրիստոնյայի համար խորթ է հետևյալ հարցումը՝