22 Օգոստոս, Եշ
18/09/2023
Ըստ եկեղեցական տոնացույցի՝ հինգ տաղավար տոների հաջորդ օրը կոչվում է մեռելոց: Ննջեցյալների հոգու հանգստության և խաղաղության համար եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ: Այդ օրը նվիրված է ճշմարիտ ու սուրբ հավատով ի Քրիստոս ննջածների հիշատակին, մարդիկ վերհիշում են նրանց հիշատակը, ողորմություն տալիս կարոտյալներին: Հին Կտակարանում Մակաբայեցիներ երկրորդ գրքում Հուդա Մակաբայեցին, պատերազմում ընկածների
17/09/2023
Խաչի վեր բարձրացման տոնը՝ Խաչվերացը, ուրախալի տոն է ամեն մի քրիստոնյայի համար: Դարեր առաջ հաղթանակի և զորության նշանը՝ Քրիստոսի խաչը, մեծ ուրախությամբ ետ վերադարձվեց գերությունից: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր, Սուրբ Խաչը, ըստ Սուրբ Գրիգոր Տաթևացու, քրիստոնյաներիս պարծանքն է և Քրիստոսի փառքը: Տաղավար այս տոնը յուրաքանչյուր քրիստոնյայի ևս մեկ անգամ հիշեցնում է Աստվածային սերը. «Աստված մեր հանդեպ ունեցած իր սերը հայտնեց դրանով,
16/09/2023
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տաղավար տոներից Խաչվերացը նշվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած կիրակի օրը: Ակունքներով այս տոնը պատմական է և վերաբերում է Հիսուս Քրիստոսի խաչափայտի ազատագրման հիշատակին: Մինչև XX դ. սկզբները, Խաչվերաց տոնը, որը կենցաղում տարածված էր Սփխեչ կամ Սըբխեչ անվամբ, ուներ նաև այլ անվանաձևեր. Խչվերաց, Ուլոց (Ուլնոց), Խրով, Խաչեյն Զադագ և այլն: Սեբաստացիները սեպտեմբեր ամիսը անվանում էին Խաչ-Խաչին, քանի որ տոնը հաճախ ընդգրկում
15/09/2023
Աստուծո արարչության սկզբունքից բղխում է և նորա նախախնամությունը կամ տեսչությունը (Իմաստ., ԺԴ 3. ԺԷ 2), որ ստեղծագործության անմիջապես հետևում է: Ինչպես որ առանց Աստուծո ստեղծագործության չէր կարող ոչինչ գոյություն ստանալ, նույնպես և ոչ մի արարած չի կարող առանց Աստուծո նախախնամության կենսունակ լինել ու հարատևել:
14/09/2023
Ո՞րն է քրիստոնյայի պատերազմը։ Պատկերացրեք, որ հոգին ծաղկուն այգի է՝ բաժանված երկու կեսի։ Մի կեսում աճում են փշեր, մյուսում՝ ծաղիկներ․․․ Մենք ունենք մի ցիստեռն ջուր (հոգեկան ուժերի որոշակի պաշար), որի վրա երկու ծորակ կա։ Մեկով ջուրը հոսում է փշերի կողմը, մյուսով՝ ծաղիկների։ Եվ ուրեմն, մարդու գաղտնիքն այն է, որ ամեն անգամ, երբ ուզում եմ ինչ-որ բան անել, կարող եմ բացել միայն մեկ ծորակը։ Երբ դադարեցնում եմ ջրել փշերը, դրանք չորանում են, ջրում
13/09/2023
Ոմանց համար դիմացինին նախանձելը թեթև և անկարևոր մեղք է: Թեթև և անկարևոր համարելով՝ անտեսում ու չեն խուսափում այդ մեղքից, որ գաղտնի ավերածություններ է տարածում, ինչը նկատում են միայն խելամիտներն ու պաշտպանվում: Մինչդեռ Տերը պատվիրում է զգոն ու իմաստուն լինել՝ խուսափելու համար հակառակորդի մահաբեր նետերից, քանի որ թշնամին միշտ արթուն է և անդադար դարանակալում է ու մարդու անփութության պատճառով կարող է նրա սիրտը ներխուժել՝ բազում ավերներ
12/09/2023
Երկրի ստեղծագործության վերջում ստեղծեց Աստված մարդուն, որ Աստուծո արարչագործության նպատակն է և նորա բոլոր սքանչելիքների մեջ ամենաբարձր տեղն է բռնում: Ուստիև հրեշտակները, հոգեղեն, հետևաբար բարձր կարողություններով օժտված լինելով հանդերձ, նշանակված են` մարդկանց փրկության համար սպասավորելու: Սակայն հրեշտակաց
11/09/2023
Խաչելությունը հին աշխարհի հայտնագործած ամենաանմարդկային պատիժներից մեկն էր: Այն համարվում էր անպատվաբեր վախճան: Հռոմեական կայսրության սահմաններում սովորաբար խաչ էին հանում ապստամբ բարբարոսներին, ամենանողկալի ոճիր գործածներին, ստրուկներին: Ալեքսանդր Մենը, իր «Մարդու Որդին» գրքում, նկարագրում է այն անասելի տանջանքները, որ ունենում էր խաչյալը. «Մահապարտին մերկ կապկպում էին, իսկ երբեմն էլ վերադրակով գամում էին կախաղանափայտին