22 Օգոստոս, Եշ
08/01/2024
Ինչպես որ երկրորդ օրն Աստված գցեց երկնքի հաստատության հիմքերն ու բաժանեց վերին ջրերը ստորին ջրերից և այդպիսով երևաց ցամաքը, այդպես էլ երրորդ օրը Իր Խոսքով զարդարեց երկրի երեսը բույսերով ու տնկիներով և պես-պես ծաղկազարդ գույներով, փթթազարդ երանգներով, անուշահոտ ու գեղեցկատեսիլ բուրաստաններով։ Եվ այսօր՝ նոր արարչագործության՝ Քրիստոսի Ծննդյան տոնախմբության երրորդ օրը, հիշատակվում են Բեթղեհեմի մանուկները, որոնք Հերովդեսի ձեռքով սպանվեցին
07/01/2024
Արարչության երկրորդ օրը հիմք դրվեց երկնքի հաստատությանը և Արարչի խոսքով վերին ջրերը բաժանվեցին ներքևում եղող ջրերից: Եվ, ինչպես որ մարդկային մտքին հասու չէ հրեշտակային դասերի կարգավորության որպիսությունը, նույնպես և հրեշտակների զորքերի համար էլ անհաս ու ծածուկ է մեր փրկության համար Աստծո մարդեղության խորհուրդը: Այն առաջին արարչության ժամանակ արգելվեց վերին արփիի ծագումն այս ներքին աշխարհից: Իսկ այժմ, մեր Աստծո՝ Քրիստոսի Ծննդյան և
06/01/2024
«Հիմա լույս էք ի Տեր. ընթացեք ինչպես լուսո որդիներ. քանզի լուսո պտուղներն են բարությունը, արդարությունը և ճշմարտությունը» (Եփ. 5.8-9): Սիրելի հավատավոր ժողովուրդ, Այսօր՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին, ազգս հայոց, թեև վշտակիր և հոգեխռով, սակայն հավատքով աներեր, կամքով անկոտրում և հույսով առլեցուն, խոնարհվում է մանկացյալ Փրկչի առջև, որ բեթղեհեմյան այրից որպես լույս ու փրկություն ճառագեց ողջ աշխարհին։ Գեղեցիկ օրհներգությամբ
05/01/2024
Հույժ գեղեցիկ է Ճրագալույցի օրվա խորհուրդը: Այն նախատոնակն ու կարապետն է պաշտամունքի ութ օրերի, սա էլ միասին վերցրած՝ ինը օր։ Ճրագալույցը նախօրինակն է այն հավիտենության, որն աշխարհի լինելուց էլ առաջ էր: Տոնախմբության ինը օրերը խորհրդանշում են փառաբանությունը հրեշտակների ինը դասերի, որոնք տոնախմբում են մեզ հետ, և մենք՝ նրանց հետ: Եվ դարձյալ այս տոնի ինը օրերը հայտնի են դարձնում Բանն Աստծո՝ Կույսի որովայնում ինը ամիս բնակվելը: Իսկ ութ օրերից
04/01/2024
Նա աշխարհ եկավ, ծնունդ առավ սուրբ Կույս Մարիամից, մարդացավ, որպեսզի էլ ավելի մոտենա մեզ, լինի մեր մեջ, մեր կողքին, որպեսզի այլևս երբեք և ոչ ոք չկարողանա ասել, թե Աստված շատ հեռու է, թե Նրան անհար է տեսնել, զգալ, թե Նա տեղ չունի մարդկության կյանքում: Նա դարձավ մեզանից մեկը, անցավ մարդկային կյանքի փուլերով, նորածնից մինչև հասունություն, որպեսզի մեզնից յուրաքանչյուրը կարողանա Նրա մեջ տեսնել իր պատմությունը, զգալ Նրա անչափելի սերն ու ներկայությունը: Նրա
03/01/2024
Աշխարհը սպասում էր Քրիստոսին, և Նա եկավ Աստղերը երկնային ծաղիկներ են։ Գալակտիկաները՝ շքեղ բացատներ։ Տիեզերքը՝ ծաղկուն անեզր մարգագետին՝ ուրախության ու հիացմունքի համար։ Գիշերը պատուհանից ներս է լցվում աստղային ծաղիկների նուրբ լույսը, իսկ Լուսինը աչեղ կոկոնի պես լողում է անքուն մոլորակի վրայով։ Հին հույները կարծում էին, որ աստղերը երգում են, և ողջ տիեզերքով տարածվում է նրանց անդադար երգեցողությունը, և մի օր մենք կհասկանանք,
02/01/2024
«Այսօր Դավթի քաղաքում ծնվեց ձեր Փրկիչը, որ Օծյալ Տերն է» (Ղուկաս 2:11). այսպես է հնչում սուրբծննդյան ավետիսը ամեն տարի քրիստոնյա աշխարհում: Բայց արդյո՞ք «Փրկչի» կարիք ունի երրորդ հազարամյակի մարդը, որ հասել է Լուսին ու Մարս և տրամադիր է նվաճելու տիեզերքը, որ անարգել խորամուխ է լինում բնության գաղտնիքների մեջ և ապակոդավորում նույնիսկ մարդկային բջիջների զարմանահրաշ կազմությունը: Արդյո՞ք «Փրկչի» կարիք ունի ժամանակակից մարդը,
31/12/2023
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս, Տարեմուտի այս երեկո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր սերն ու բարեմաղթանքերն ենք բերում ամենքիդ։ Ամանորը սահմանագիծն է պատմություն դարձած օրերի և հուսառատ գալիքի։ Փրկչական 2024 թվականը դիմավորում ենք խոր մտահոգություններով, դիմավորում ենք ահռելի կորուստների անամոքելի ցավը մեր սրտում։ Ծանր տարի ապրեցինք, սակայն Տիրոջն ապավինած՝ հույսով ու լավատեսությամբ ենք նայում մեր ազգի