22 Օգոստոս, Եշ
20/02/2024
Աշխարհում ապրող յուրաքանչյուր անձ կարող է լուսավորվել ճշմարիտ լույսով՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսով, որ Իր մասին ասել է. «Ես եմ աշխարհի լույսը: Ով որ Ինձ հետևի, խավարի մեջ չի քայլի, այլ կունենա այն լույսը, որ առաջնորդում է դեպի կյանք» (Հովհ. 8:12): Տերը լուսավորեց աշխարհն Իր աստվածային ուսմունքով, Իր սուրբ կյանքով և պատգամեց Իր հետևորդներին աշխարհի լույսը լինել. «Դո՛ւք եք աշխարհի լույսը: Մի քաղաք, որ լեռան վրա է կառուցված, չի կարող թաքնվել:
19/02/2024
- Հա՛յր, ինչպե՞ս է պատահում, որ մանկությունից հոգևոր կյանքով ապրող ու բարեպաշտություն ունեցող երիտասարդն այնտեղ է հասնում, որ լիովին շեղվում է ուղուց և «ձեռքից գնում է»: - Կարիք չկա (դյուրությամբ) դատել: Շատ պատճառներ կան: Աշխարհիկ, ուշադրությունից զուրկ կյանքով ապրող երեխաները, տեսնելով հոգևոր ու առաքինի կյանքով ապրող երեխաներին՝ դիմակազերծվում են և ուզում են նրանց էլ իրենց ետևից տանել դեպի այն կյանքը, որով իրենք են ապրում: Մի անգամ,
18/02/2024
Ամեն տարի Մեծ պահքի շրջանում քրիստոնյան հնարավորություն է ունենում հոգեպես նորոգվելու և նորովի խորհելու կյանքի ու իր մասին: Խորհելու՝ արդյո՞ք իր կյանքն այնպիսին է, ինչպիսին ցանկանում է տեսնել Տերը: Այս մասին կրկին անգամ խոկալու և մայր հայրենիքի ու եկեղեցու համար աղոթելու մեծ փափագը փետրվարի 18-ին՝ Մեծ պահքի Արտաքսման կիրակի օրը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միության ուխտի ուղին հարթեց դեպի Սուրբ Էջմիածին: Մինչ
17/02/2024
- Հա՛յր, սրբազան Նեկտարիոս Էգինացին, միանձնուհիներին ուղղված նամակներից մեկում, նրանց կոչ է անում չմոռանալ, որ իրենք կին են, և հետևել սուրբ կանանց, այլ ոչ թե սուրբ այրերին*: Ինչո՞ւ է Սրբազանն այդպես ասում: Միգուցե, որովհետև կանայք բավականաչափ դիմացկուն չե՞ն: - Ովքե՞ր: Կանա՞յք դիմացկուն չեն: Ես ուղղակի ապշում եմ, թե ինչ տոկունություն նրանք ունեն: Նրանք շա՜տ ուժեղ են: Միգուցե կնոջ մարմինը ավելի թույլ է, քան՝ տղամարդունը, բայց նա ուժեղ սիրտ ունի
16/02/2024
Փետրվարի 15-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, անցկացրեց հոգևոր ինտելեկտուալ խաղ: Երիտասարդ միության անդամները միմյանց հետ մրցեցին երկու թիմով, որոնք կրում էին «Հաղթանակ» և «Հույս» անվանումները: Ինտելեկտուալ խաղի հարցաշարն ընդգրկում էր Աստվածաշնչից, Հայ եկեղեցու տոներից, ծեսերից և պատմությունից հարցեր: Երեք փուլով
15/02/2024
Այն պատճառով եմ հաճախակի խոսում ապաշխարության մասին, որպեսզի ո՛չ մեղավորը հուսահատվի, ո՛չ էլ արդարը` մեծամտանա: Մի՛ անկանիր: Մեղավո՞ր ես: Մի՛ հուսահատվիր: Եթե ամեն օր մեղք ես գործում, ամեն օր զղջա: Նման այն խարխուլ տներին, որոնք փտում են, և մենք հեռացնում ենք փտած մասերը և նորերով փոխարինում և երբեք այդ կարգի հոգսերը չենք անտեսում, ճիշտ այդպես և դու վարվիր. թե խարխլվել ես մեղքերից, նորոգիր քեզ ապաշխարությամբ: «Սակայն հնարավո՞ր է փրկություն
14/02/2024
«Տեառնընդառաջ» տեսարանի հնագույն պատկերը հռոմեական խճանկար է (432-440 թթ.): Հայկական մանրանկարչության մեջ պատկերը պահպանվել է 11-րդ դարի մատյաններում՝ «Վեհափառի Ավետարան», «Մողնու Ավետարան» և այլն: «Տեառնընդառաջ»-ի պատկերագրական կոմպոզիցիոն կառուցվածքը պայմանավորված է Ղուկասի ավետարանի այն հատվածով, որում պատմվում է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելու մասին: Պատկերագրական հիմնական կառույցը հետևյալն է. գործողությունը
13/02/2024
Փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությունը տարբերվում է մյուս օրերի ժամերգություններից: Այս օրը երեկոյան Տեառնընդառաջի նախատոնակն է կատարվում, կարծես Լույսի տոնախմբություն լինի: Ճշմարիտ Լույսի՝ Քրիստոսի մասին վկայեց Սիմեոն ծերունին, երբ քառասունօրյա Մանկանը գրկած Աստծուց գոհացավ՝ ասելով, որ իր աչքերը տեսան Փրկչին, որ որպես լույս լուսավորելու է հեթանոսներին և լինելու է փառքը Իսրայելի ժողովրդի: «Ճշմարիտ Լույսը, աշխարհ գալով, լուսավորում