22 Օգոստոս, Եշ
17/01/2024
Ապաշխարություն բառը ժամանակակից շատ քրիստոնյաների մոտ հնչում է սոսկ իբրև մի բառ, որը կապ չունի իրենց առօրյա կյանքի ու նպատակների հետ: Այն գործ ունի այնքանով, որքանով մարդիկ ապաշխարությունը դիտարկում են որպես կրոնական մի գործառույթ, որը ապահովագրում է իրենց կրոնական փրկության «հավիտենական տոմսի» անհրաժեշտ գինը, սակայն այդ «հոգևոր օդանավակայանից» դուրս այն այլևս տեղ չունի կյանքում: Սուրբ Իսահակ Ասորին ասում է. «Որպես բարձրագույն
16/01/2024
Ներկայիս ժամականաշրջանը բնութագրվում է անկայունությամբ և ապագայի անորոշությամբ: Ապագան իր անկախատեսելիությամբ և ահագնացող պատերազմական իրավիճակներով մարդկանց կյանքը դարձել է տագնապալից: Որոշ մարդկանց կյանքում մարել է հույսը, սահմանափակվել են հեռանկարները: Ժամանակն անխուսափելիորեն սահում է, և մարդը ստիպված է առերեսվել ապագայի հետ: Սովորաբար, մարդն ապրում է սպասումներով, նրա առօրյան լի է փոքրիկ հույսերով, և նա ստիպված է փնտրել հույսի
15/01/2024
Հավատի մեծ ուսուցիչ Եսայի մարգարեն Սբ. Հովհաննես Մկրտչի ծնունդից դեռևս 700 տարի առաջ նրա մասին մարգարեացել էր. «Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցե՛ք Տիրոջ ճանապարհը և հարթեցե՛ք մեր Աստծո շավիղները» (Եսայի 40:3): Երիտասարդ անապատական Հովհաննեսին, երբ հարցրեցին. «Դու ո՞վ ես», նրա խորհրդավոր պատասխանն էր. «Կանչողի ձայնը»: Նա կոչ էր անում մաքրել Եկողի շավիղները: Սուրբ Հովհաննես Մկրտչի ծնունդը արտասովոր եղավ: Նրա ծննդյանը
13/01/2024
Այս տոնի ութերորդ օրվա խորհուրդը հարությամբ է կատարվում: Ինչպես որ Քրիստոս Հարություն առավ կիրակի օրը, այդպես էլ Երկրորդ Գալստյան ժամանակ մարդկանց ազգը կիրակի օ՛րը հարությամբ պիտի կանչվի գերեզմաններից: Ուստի ութերորդ օրը պատկերն է հանդերձյալ կյանքի, երբ Աստված բոլոր սուրբերին և Իր անունը սիրողներին կհանգչեցնի լուսեղեն օթևաններում, ըստ թլփատության օրինակի՝ զատելով ոչխարներին այծերից ու ասելով. «Եկե´ք, Իմ Հոր օրհնյալներ, ժառանգեցեք
12/01/2024
Ինչպես որ վեց օրերից յուրաքանչյուրն Աստված պատվեց արարչագործությամբ, այսպես և յոթներորդ օրվան Աստված օրհնության և հանգստի պատիվն արեց, ինչպես Մովսեսն է ասում, թե «Աստված օրհնեց յոթներորդ օրը ու սրբացրեց այն, որովհետև նրանում հանգստացավ Իր բոլոր գործերից, որ սկսել էր անել Աստված»։ Եվ հայտնի է, որ յոթներորդ օրը պատկերն է այս կյանքի յոթներորդ դարի, որում ընտրվեցին սուրբերն ու արդարները և որոնց մեջ որ հանգչեց Աստծո կամքը: Նրա՛նց է, որ
11/01/2024
Արարչագործության վեցերորդ օրն Աստված ասաց ու եղան բոլոր ցամաքային կենդանիները և ապա, նրանցից հետո, ստեղծեց մարդուն՝ Ադամին, սակայն ո՛չ թե խոսքով, ինչպես որ մյուս արարածներին, որոնց ասաց, և եղան, հրամայեց, և հաստատվեցին երկինքն ու երկիրը և ամենը, որ կա նրանցում: Այլ, հող առնելով երկրից, Աստված Ադամին ստեղծեց Իր ձեռքերով ու դրեց նրան փափկության դրախտում՝ այն մշակելու և պահելու համար: Այսպիսով, Աստված ստեղծեց ամբողջ աշխարհն իբրև թագավորություն,
10/01/2024
Այսօր նշվում է սուրբ Սիմեոն ծերունու, Աննա մարգարեուհու և Հովհաննես Մկրտչի մոր՝ Եղիսաբեթի հիշատակությունը: Իսկ ի՞նչ խորհուրդ ունի այս օրը․ այս օրը միևնույն խորհուրդն ունի, ինչ Տեառնընդառաջը և Սուրբ Աստվածածնի վերափոխումը ի փառս մեր Աստծո՝ Քրիստոսի: Արարչագործության հինգերորդ օրն Աստված հրամայեց ջրերին ծնել երկու տեսակ կենդանիներ, ոմանց՝ ջրերում լողալու, և ոմանց՝ օդում սավառնելու համար: Եվ հինգերորդ դարում Աստված հրամայեց Մովսեսին
09/01/2024
Այսօր նշվում է սուրբ Աստվածածնի՝ Գաբրիել հրեշտակապետից Ավետման հիշատակությունը։ Արարչագործության չորրորդ օրը աննյութ լույսը միավորվեց արեգակի նյութի հետ ու եղավ մի լույս՝ արեգակի բոլորակ գունդը՝ միանյութ ու միատեսակ։ Եվ միավորումից հետո հավիտյանս հավիտենից հնարավոր չէ դրանք բաժանել միմյանցից: Նույնպես և Բանն Աստված` անեղ Լույսը, ամենամաքուր սուրբ Կույս Մարիամի արգանդում նյութեղեն մարմնին միացավ անբաժանելի, հավիտյան անփոփոխ ու մշտնջենավոր