22 Օգոստոս, Եշ
25/01/2024
Պահքի ծաղկազարդ պտուղներից է մարդու հոգում կարգ ու կանոնի հաստատումը, որն արտահայտվում է նաև արտաքին կյանքում: Առանց կանոնակարգության և գործողությունների համաչափության հոգևոր աճի շոշափելի զարգացում անձի մեջ չի կարող լինել: Սակայն այն մեխանիկական գործառույթ չէ, այլ մտքի մշտապես արթնության և ինքնավերահսկման կարողություն: Պահքը հոգևոր գործիքներից մեկն է, որն անհատին օգնում է այն զարգացնելու: Աստծո Հոգին գործում է այն անձի միջոցով, ով
24/01/2024
Յուրաքանչյուր անձ իր բնավորության լավ և վատ կողմերը ձեռք է բերում աստիճանաբար և որ ուղղությունն ընտրում է, այդ ուղղությամբ էլ առաջադիմում է: Ինչպես որ մարդն աստիճանաբար է որևէ արհեստի կամ մասնագիտության տիրապետում, այնպես էլ աստիճանաբար է ձևավորվում նրա բնավորությունը: Եթե երկրաչափության, մաթեմատիկայի և այլ առարկաների ուսուցման մեջ պահանջվում է գիտելիքը գործնականորեն արտահայտել, նույնն է և քրիստոնեական կյանքում. կատարելության ուղին
23/01/2024
Արդեն գիտակցե՞լ եք, որ պահք է: Ես՝ ոչ: Ի՜նչ արագ է թռչում ժամանակը: Դեռ վերջերս շնորհավորում էինք միմյանց Նոր տարվա առթիվ, Քրիստոսի Սուրբ Ծննդյան ուրախությունը վերապրում, դեռ ամբողջովին չենք իմաստավորել այդ օրերը և ահա… Մեծ պահքն է: Այս տարի Զատիկը շատ վաղ ենք տոնում… Ասես Եկեղեցին կոչ է անում այս տարի մեկ այլ, արագ ռիթմով ապրելու, օրերը զգոնությամբ անցկացնելու՝ թուլանալու ժամանակ չթողնելով: Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է. «Որքան
22/01/2024
Քրիստոնեական սերն առանձնահատուկ, զոհաբերվող սեր է, այն ընդարձակում է մարդկային անհատականության սահմանները, կյանքը դարձնում է ավելի խորը և հագեցած: Քրիստոնյայի սերն անշահախնդիր է, ինչպես արևի լույսը, այն փոխարենը ոչինչ չի պահաջում և ոչինչ իրենը չի համարում: Այն չի դառնում ուրիշների ստրուկը և իր համար ստրուկներ չի որոնում, այն սիրում է Աստծուն և մարդուն՝ որպես Աստծո պատկեր: Քրիստոնեական սերը մշտապես պայքարում է եսասիրության դեմ, այսինքն՝
21/01/2024
Առաջավորաց պահքին նախորդող կիրակի օրը նշվում է Առաջավորաց պահքի բարեկենդանը, որը պահքի սկիզբն է: Բարեկենդանը պահքի շրջանին նախորդող ուրախության օր է: Այն դրախտի փափկության օրինակն է: Բարեկենդանը մեզ հիշեցնում է այն իրական երջանկությունը, որն Ադամն ու Եվան Աստծո ներկայությամբ ունեին դրախտում: Հետևաբար, պահքը մի ճանապարհ է ձգտելու հասնել այդ իրական երջանկությանը և ապրել Աստծո ներկայությամբ: Առաջավորաց հնգօրյա պահքը նախորդում է Մեծ
20/01/2024
Առաջավորաց պահքը կամ Առաջավորքը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու առաջին պահքն է, ուստի այն հատուկ է միայն Հայ եկեղեցուն: Այն 11 շաբաթապահքերից մեկն է, տևում է հինգ օր՝ երկուշաբթիից մինչև ուրբաթը ներառյալ, պահվում է Մեծ պահքից երեք շաբաթ առաջ: Այս պահքը սահմանել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Խոր Վիրապից ելնելուց հետո: Ինչպես վկայում են եկեղեցական հայրեր՝ Պողոս Տարոնացին, Սբ. Ներսես Շնորհալին, Մխիթար Գոշը և ուրիշներ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը,
19/01/2024
Եկեղեցական օրացույցում տոները և պահոց օրերը հաջորդում են իրար ողջ տարվա ընթացքում: Տարվա ուղիղ կեսը պահքի օրեր են, որոնք քրիստոնյային ուղղորդում են՝ կյանքն օրհնաբեր ապաշխարությամբ վարելու: Երեք տեսակի պահք կա. օրապահք, շաբաթապահք և հատուկ պահքեր: Օրապահքերն ամենահին և կանոնավոր պահքի օրերն են: Հրեաները նախկինում և այսօր ևս շաբաթը երկու օր պահք են պահում՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին (Ղուկաս 18:12): Դեռ վաղ ժամանակներից քրիստոնյաներն
18/01/2024
- Հա՛յր, մի քառասնամյա տիկին, որ հասուն զավակների մայր է, հղիացել է և այժմ հղիության երրորդ ամսում է գտնվում: Նրա ամուսինը պնդում է, որ աբորտ անի, այլապես սպառնում է ամուսնալուծվել նրանից: - Եթե այդ կինն աբորտ անի, ապա դրա համար կվճարեն նրա մյուս զավակները՝ հիվանդություններով և դժբախտ պատահարներով: Այսօր ծնողներն աբորտների միջոցով սպանում են իրենց երեխաներին և զրկվում են Աստծո օրհնությունից: Նախկինում, երբ երեխան հիվանդ էր ծնվում, ապա նրան