22 Օգոստոս, Եշ
08/03/2024
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Կանանց տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում և շնորհավորում բոլոր տիկնանց և օրիորդաց՝ ի Հայաստան և ի Սփյուռս։ Կնոջ դերը միշտ արժևորվել է մեր ժողովրդի կյանքում, հատկապես կարևորվել նրա առաքելությունը ընտանիքում զավակների դաստիարակության, սերունդների կրթության գործում։ Այսօր, երբ ընդլայնվել են կանանց գործունեության ոլորտները, արդարև, մեծ է մեր մայրերի ու քույրերի ավանդը ազգային և եկեղեցական
07/03/2024
Ի՞նչ հարաբերության մեջ են Եկեղեցին և գիտությունը: Պատմության ընթացքում գիտության հանդեպ Եկեղեցու վերաբերմունքի մասին խոսելիս պետք է տարբերակում կատարել արևմտյան երկրներում Կաթոլիկ Եկեղեցու և Հայ Առաքելական Եկեղեցու դիրքորոշումների վերաբերյալ: Ի տարբերություն արևմտաեվրոպական երկրներում Եկեղեցու և գիտության բնագավառի միջև առկա լարվածության` հայ իրականության մեջ մեր Սուրբ Եկեղեցին է հանդիսացել նաև գիտության օրրանը: Հայ Եկեղեցու
06/03/2024
Հրաշք Հրաշքը, նախևառաջ, ներքին վիճակ է. հոգևոր ապրումների ընդհանուր հայտարարը: Սակայն այս վիճակն առավել ակնառու է դառնում, երբ մարդն ի վիճակի է զգալու Աստծո ներկայությունը` բարոյական օրենքների ու սկզբունքների պահպանմամբ: Այս ամենի համար կան անհրաժեշտ բոլոր նախադրյալները, և անգամ վերջիններիս բացակայության պայմաններում առկա է ընտրության հնարավորությունը: Այլ խոսքով` հրաշքը մարդկայինի հետ աստվածայինի փոխգործակցությունն է, որ հաճախ բնորոշվում
05/03/2024
Մենք` մեղավորներս, ջանանք իմանալ, թե ի՞նչ է գթությունը: Ընչաքա՛ղց, ուսանի՛ր ինչպես բարեգութ լինել: Եղբայրնե՛ր, աշխարհում միմյանց կարեկից լինենք ճշմարիտ կարեկցությամբ, լի ամենայն մարդասիրությամբ, քանի դեռ նենգադավը այնքան ուժ չունի, որ առևանգի մեր հոգիները: Ինչը որ հայտնի է դարձել ինձ Սուրբ Հոգով, հարկ է որ ամենքն իմանան: Եթե ես անխոհեմ եմ և չեմ պահպանել իմ ուսանածը, թող մեկ ուրիշը ուսանելով պահպանի: Եթե խոսքը մեռած է ինձանում, ապա թող մեռած
04/03/2024
«Սերը այս աշխարհի հանդեպ` թշնամություն է Աստծու դեմ, քանի որ ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի կանի» (Հակ. 4:4): Ավետարանի էջերում բազմիցս հանդիպում ենք հատվածների, որոնցում հստակորեն ընդգծված է այս աշխարհը չսիրելու, արհամարհելու գաղափարը: Ի՞նչ ասել է` չսիրել այս աշխարհը: Մի՞թե հնարավոր է չսիրել այն, ինչ Աստված է ստեղծել: Ի սկզբանե Աստված ամեն ինչ բարի ստեղծեց, ինչպես վկայում է Ծննդոց գիրքը: Սակայն, երբ մեղքն աշխարհ մտավ,
03/03/2024
Քրիստոնյայի համար յուրաքանչյուր օր, առավել ևս Տերունի օրը, պարգև է իր Արարչից: Քրիստոնյան հոգևոր մեծ ուրախություն է ապրում, երբ Աստծու պարգևած օրն ապրում է Աստծու ներկայությամբ՝ իմաստավորելով այն աղոթքով, պահքով և բարի գործերով: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը մարտի 3-ին, որ ըստ Հայ եկեղեցու տոնացույցի՝ Մեծ պահքի Տնտեսի կիրակին էր, ուխտի մեկնեց Կոտայքի մարզի Առինջ գյուղի հարևանությամբ գտնվող Գետարգելի
02/03/2024
- Հա՛յր, կարո՞ղ է արդյոք մայրը վնասել իր երեխային անխոհեմ սիրով: - Իհարկե կարող է: Օրինակ՝ մայրը տեսնում է, որ իր մանկիկը չի կարողանում քայլել սովորել և ասում է. «Ի՜նչ մեղք է խեղճը, չի կարողանում քայլել», և պարբերաբար գիրկն է առնում նրան, փոխարենը երեխայի ձեռքից բռնած օգնի, որպեսզի ինքնուրույն քայլի: Հարց է ծագում. փոքրիկն ինչպե՞ս պետք է քայլել սովորի: Իհարկե, այդպիսի մայրը սիրուց դրդված է գործում, սակայն չափազանց հոգատարությամբ վնասում
01/03/2024
Հոգևոր իշխանությունը նման չէ քաղաքական կամ ֆինանսական իշխանությանը: Ինչո՞վ է այն տարբերվում: Հոգևոր իշխանությունը քաղաքական կամ այլ տեսակի իշխանություններից տարբերվում է Քրիստոսի ուսուցանած սկզբունքով. «Եթե մեկն ուզում է առաջին լինել, բոլորից վերջինը և բոլորի սպասավորը պիտի լինի» (Մարկ. 9.34): Քրիստոս, սա սովորեցնելով, բերում է Իր օրինակը` ասելով, որ չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու (Մատթ. 20.28, Մարկ. 10.45): Ուրեմն, հոգևոր