22 Օգոստոս, Եշ
16/03/2024
Սբ. Թադեոս և սբ. Բարդուղիմեոս առաքյալների քարոզությամբ ու նահատակությամբ արգասավորվեց հայրենի հողը: Առաքյալները ժողովրդի բոլոր խավերին անխտիր քարոզեցին՝ պալատականներից մինչև ամենախոնարհ դասակարգերը: Ուստի նրանք, ովքեր իրենց հոգում ընդունեցին երկնավոր լույսը, չէին վախենում և սոսկում թագավորի խիստ ու սպառնալից հրովարտակներից: Քրիստոնեությունը, որ եկել էր հիմնվելու բարոյականության և պատվի վրա, քրիստոնյա նորադարձ հավատացյալների
15/03/2024
Այդ ամբողջ աղմկոտ տեխնիկայի պատճառով վանականն իրենից վանում է աղոթքի ու վանական կյանքի նախադրյալները: Այդ պատճառով էլ, որքան հնարավոր է, վանականը պետք է փորձի չօգտվել աղմկող սարքերից: Այն ամենն, ինչ մարդիկ հարմարավետ են համարում, մեծ հաշվով վանականին չի օգնում իր նպատակին հասնելու գործում: Նման վիճակում գտնվելով՝ վանականը չի կարող ստանալ այն, ինչի համար ճանապարհ է դուրս եկել: Լռությունը մեծ գործ է: Լռության մեջ գտնվելով՝ մարդն արդեն
14/03/2024
Աստված համբերատար է և ողորմած: Նա Իր արարածներից յուրաքանչյուրին ապաշխարության հնարավորություն է պարգևում: Այդ ընձեռված պարգևներից է Մեծ պահքի շրջանը, որի հոգեշահ դարավոր փորձառությունն ունի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին: Սուրբ Գիրքը, բազմիցս անդրադառնալով Աստծո համբերատարությանը, հորդորում է չանտեսել ապաշխարության տանող ուղին, քանի որ հակառակ պարագայում. «Քո կարծրությամբ և չզղջացող սրտով դու միայն բարկություն ես դիզում
13/03/2024
Ցավոք սրտի մարդիկ այժմ նույնիսկ աննշան գործերի համար են աղմկոտ տեխնիկա գործածում: Այդ պատճառով էլ, եթե որևէ մեկն աղմուկի մեջ է հայտնվում, պետք է իր մեջ բարի մտքեր մշակի: Չես կարող մարդկանց ստիպել, որ այս կամ այն աղմկոտ սարքը չմիացնեն: Դրա փոխարեն միանգամից բարի միտքդ աշխատեցրու: Օրինակ՝ լսում ես, թե ինչպես է սրսկիչ գործիքն աշխատում և այն քեզ թռչող ուղղաթիռի աղմուկն է հիշեցնում: Այսպես մտածիր. «Քույրերից մեկը կարող էր ծանր հիվանդանալ
12/03/2024
Հին Ուխտը մարդկային կյանքի հիմքում դրեց արդարության օրենքը՝ «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» (Ելք 21:23-24): Հիսուս զատում էր քրեական իրավունքը բարոյականությունից, որտեղ գործում են այլ սկզբունքներ: Մարդկանց հատուկ է թշնամիներին ատելը, բայց Աստծո որդիները պետք է բարությամբ հաղթեն չարին: Ավելին, նրանք պետք է բարին ցանկանան իրենց վիրավորողներին: Դա մեծագույն սխրանք է և հոգու ուժի իսկական հայտնություն, Իր՝ Արարչի նմանողությամբ: Մարդկային
11/03/2024
Եթե ծնողները նյութապես ապահովված են, ապա նրանք պատասխանատու են իրենց երեխաների ապագայի համար: Իհարկե, կարևոր է, որ նրանք երեխաներին լավ մարդ դաստիարակեն, այնուհետև օգնեն նրանց բարձրագույն կամ մասնագիտական կրթություն ստանալ, որպեսզի երեխաները կարողանան վաստակել իրենց ապրուստի գումարը: Այնուհետև ծնողները պետք է նրանց համար ինչ-որ տուն ձեռք բերեն և այլն: Երբ 1924-ին, բնակչության այն ժամանակվա փոխանակման հետ կապված*, մեր ընտանիքը Կապադովկիայի
10/03/2024
Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, երբ քրիստոնյաները միավորվում են եկեղեցում միասնական աղոթքի շուրջ, աղոթում են՝ որպես մեկ մարմին: Աղոթքով մարդը ոչ միայն մոտենում է Աստծուն, այլև միավորում Նրա հետ և մեկ հոգի դառնում: Այս մասին Պողոս առաքյալն ասել է. «Ով միանում է Տիրոջը, նրա հետ մեկ հոգի է դառնում» (Ա Կորնթ. 6:17): Հերթական Տերունի օրը՝ մարտի 10-ը՝ Մեծ պահքի Դատավորի կիրակին, Քրիստոսի հետևորդներին կոչ արեց միավորվել միասնական աղոթքի
09/03/2024
Լույսի բացակայության կամ աղոտ լինելու պատճառով մարդն ընդհանրապես կամ էլ շատ աղոտ կերպով կարող է տեսնել այն, ինչ շրջապատում է իրեն: Լուսաբացին, երբ լույսը, գերազանցելով խավարին, փարատում է այն, լույսի ներքո ամեն ինչ դառնում է պարզ, հստակ և տեսանելի: Նույնը և լինում է պահեցողության շրջանում, երբ մարդն իր ազատ կամքով Աստծո առջև բացում է իր հոգու դուռը, աստվածային լույսի ներքո հնարավոր է դառնում տեսնել բոլոր այն մեղքերը, որ խավարի պատճառով տեսանելի