
Դեկտեմբերի 24-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու կից սրահում, կիրակնօրյա դպրոցի սաները, մանկավարժ Սիրանուշ Գումրույանի գլխավորությամբ, տարեվերջյան դասը վերածել էին ամանորյա տոնախմբության: Տոնական խանդավառություն էր տիրում. ուրախ անակնկալները հաջորդում էին մեկը մյուսին: Երեխաները «Զանգակներ» երգն էին երգում, պարում էին, հետաքրքրաշարժ խաղերի մասնակցում: Նրանք քաջատեղյակ էին, թե ինչ խորհուրդներ ունեն տոնածառը, աստղը, ամանորյա նվերները, .....