22 Օգոստոս, Եշ
09/09/2023
Աստուծո ստեղծագործության ընթացքը ցույց է տալիս, և նորա հայտնությունն ասում է, որ մարդն է Աստուծո արարածների կեդրոնը, գլուխը և նպատակը: Այդ պատճառով և բոլոր արարածները ստեղծվեցան մարդուց առաջ, և բոլորի պատրաստվելուց հետո միայն ստեղծվեց մարդը: Ուստիև մարդու մարմնավոր կյանքի մեջ պատկերանում է ամբողջ աշխարհը,
08/09/2023
Աստվածածնի պատկերագրության պատմությունը սկզբնավորվում է այն ժամանակից, երբ քրիստոնեական արվեստը սիմվոլիկ և այլաբանական ձևերից անցում էր կատարում ավետարանական պատմությունների պատկերագրությանը: Համաքրիստոնեական, այդ թվում և հայ միջնադարյան արվեստում, Հիսուս Քիստոսից հետո առավել տարածվածը Աստվածածնի պատկերներն են, որը Աստվածածնի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքի արտահայտությունն է: Տիրամոր նկատմամբ անվերապահ հարգանքի մասին
07/09/2023
«Ո՛վ մեղավոր, հեռացի՛ր քո չար սովորությունից, ու Ես կհեռացնեմ Իմ բարկությունը»,- ապաշխարության այս հորդորով է դիմում ընթերցողին տիեզերական վարդապետ սբ. Եփրեմ Ասորին՝ իր «Ապաշխարության հորդորակը» գրքում: Սովորաբար երեխաների դաստիարակության ընթացքում շատ անգամ թերագնահատվում է սովորությունների զարգացման նշանակությունը, այնինչ այն չափազանց մեծ նշանակություն ունի: Սովորությունների ազդեցությունը մեծ է մարդու կյանքում, լավ
06/09/2023
Թող աղոթքը թող չլինի հարկադրաբար։ Լարվածությունը կարող է ներքին դիմադրություն առաջացնել ու վնասել մեզ։ Շատերը հիվանդ են դարձել լարվածությամբ աղոթելով․․․ Հոգում, իհարկե, ինչ-որ բան տեղի է ունենում, երբ աղոթք ենք կորզում, սակայն դա անառողջ երևույթ է։ Մի՛ դիմեք արհեստական միջոցների։ Ո՛չ փոքրիկ նստարան է պետք, ո՛չ գլուխը խոնարհել, ո՛չ աչքերը փակել։ Շատերն ասում են․ «Նստիր աթոռակին, գլուխդ հակիր, լարվիր, կենտրոնացիր, ու ամեն ինչ կստացվի»։
05/09/2023
Որովհետև Աստված անսահման կյանք է, և աշխարհը ստեղծված է ոչ թե լոկ Աստուծո փառաց հայտնության համար, այլև նույն աշխարհը Աստուծո արարչության նպատակն է և Աստուծո արքայության իրականացման է ծառայում, ուստի այդպիսի մի աշխարհը չի կարող կենդանությունից և կենդանական հառաջադիմությունից զուրկ կամ մի մեռյալ գոյություն
04/09/2023
Այն մարդիկ, ովքեր ժխտում են հավիտենական կյանքն ու հոգու անմահությունը, այլ կերպ են նայում երկրային կյանքին՝ փնտրելով այնտեղ միայն զվարճանք և հաճույքների բավարարում: Նման մարդիկ, տեսնելով իրենց բաժին ընկած դժվարություններն ու փորձությունները, տեսնելով, որ կյանքում ուրախությունները հարատև չեն, հաճախ հիասթափվում են ու հուսահատվում՝ կորցնելով հոգու խաղաղությունը: Հավիտենական կյանքի հույսը չունենալով՝ նրանք քայլում են խավարի մեջ ու չգիտեն,
02/09/2023
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Ավելի քան երեք տասնամյակներ առաջ Արցախի մեր զավակները համառ պայքարով և հավաքական կամքով իրենց անկախությունը հռչակեցին: Պատմական իրենց հողի վրա ազատ, անկախ ու արժանապատիվ կյանք կերտելու տեսիլքով քաջարի արցախցիները համայն հայության զորակցությամբ և իրենց տքնաջան աշխատանքով շենացրին հայրենիքը և նշանակալի ձեռքբերումներով ամրացրին հիմերը Արցախի նորանկախ Հանրապետության։ Այսօր ծանրացած սրտով և խոր մտահոգություններով
02/09/2023
Գերագույն Հոգևոր Խորհուրդը, անդրադառնալով հայրենիքի առջև ծառացած գոյաբանական մարտահրավերներին և դրանց հետևանքով Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված կացությանը, արձանագրում է, որ հայրենական կյանքում առկա իրավիճակը ծայրահեղ մտահոգիչ է: Ադրբեջանական իշխանությունների օգտագործած հռետորաբանությունը, ինչպես նաև նախաձեռնած քայլերը, ակներև են դարձնում, որ վերջինս պաշտոնապես որդեգրել է ոչ միայն Արցախի Հանրապետությունը,