22 Օգոստոս, Եշ
11/05/2024
- Հա՛յր, երեխաների դաստիարակության համար միայն ծնողնե՞րն են պատասխանատու: - Հիմնականում ծնողները: Քանի որ նրանց դաստիարակությունից է կախված, թե երեխաները կդառնա՞ն արդյոք լավ հոգևորականներ, մանկավարժներ և այլն: Այնուհետև, իրենց հերթին, նրանք նույնպես կօգնեն թե՛ իրենց և թե՛ մնացած այլ երեխաներին: Պետք է նաև նշել, որ երեխաների դաստիարակության հարցում մեծ պատասխանատվությունը մայրն է կրում, այլ ոչ թե՝ հայրը: Եթե այն ժամանակահատվածում, երբ
10/05/2024
Ճշմարիտ քրիստոնյան ապրում է Աստծու պատվիրանները պահելով: Քրիստոնյայի առաքելությունն այս աշխարհում բոլոր աստվածահաճո առաքինություններից բացի նաև մարդասիրությունն է: Սուրբ Գրքում բազմաթիվ օրինակներով Աստված մեզ սովորեցնում է բարիք գործել և հատկապես կարևորել հոգևոր արժեքները և ոչ թե նյութականը: Հոգևոր արժեքները հոգևոր գանձեր են: «Գանձեր մի դիզեք երկրի վրա, այլ երկնքում»,- ասում է Տերը: Երբեմն մարդիկ հետամուտ են լինում աշխարհի վայելքներին
09/05/2024
Հիսուս Քրիստոսի դեպի երկինք համբարձվելը նշանավորեց Նրա երկրային առաքելության փառավոր ավարտը: Չարչարվելով, խաչվելով և թաղվելով, ապա որպես հաղթության պսակ հարություն առնելով՝ Աստծո Որդին համբարձվեց, տեղափոխվեց աստվածային երկինք և նստեց Հայր Աստծո Քերովբեական Գահի աջ կողմում, ինչպես և խոստացել էր Իր աշակերտներին: Քրիստոնեական արվեստում համբարձման տեսարանի հնագույն նմուշները հայտնի են 4-5-րդ դարերից: Հայկական արվեստում վաղագույն պատկերները
08/05/2024
Աշխարհում տարբեր կրոնական ուղղություններ են եղել և կան, որոնք իրենց արտահայտությունն են գտել նաև տարբեր ազգերի մշակույթում: Հայտնի է, որ համաշխարհային մշակույթի շատ գլուխգործոցներ ստեղծվել են քրիստոնեական կրոնից ներշնչված: Ի՞նչ փոխհարաբերության մեջ են քրիստոնեությունն ու մշակույթը: Կրոնները սովորաբար ազդեցություն ունեն մշակույթի վրա, որովհետև ձևավորում են աշխարհայացք, նոր գաղափարներ, ընկալումներ, իսկ մշակույթը նյութական արժեքների,
07/05/2024
Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն հանձնելու իրողության և բանակցություններում ՀՀ իշխանությունների որդեգրած անընդունելի դիրքորոշումների առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերահաստատում է նախընթաց արտահայտված իր դիրքորոշումը։ Խիստ վտանգավոր ենք համարում առանց համապարփակ ու երաշխավորված լուծումների Տավուշի սահմանամերձ շրջանում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո իրականացվող գործողությունները, որոնք
06/05/2024
- Հա՛յր, իսկ ավելի լավ չէ՞, որ գործն ավելի դանդաղ արվի, որպեսզի մարդն իր խաղաղ վիճակը պահպանի: - Ավելի լավ է: Քանի որ, եթե մարդը հանդարտությամբ է աշխատում, ապա պահպանում է խաղաղությունը, և ողջ օրն օրհնվում է: Ցավոք, մենք դեռ չենք հասկացել, որ երբ ինչ-որ աշխատանք շտապողականությամբ ենք անում, նյարդայնություն ենք ձեռք բերում: Իսկ նյարդայնորեն արվող աշխատանքը չի օրհնվում: Կարիք չկա միանգամից շատ բան հասցնելու նպատակ դնել և միևնույն ժամանակ՝
03/05/2024
«Տիրոջ աչքը բյուր անգամ լուսատու է արեգակից, տեսնում է մարդկանց բոլոր ճանապարհները և նկատում նրանց բոլոր գաղտնի տեղերը» (Սիրաք 23:28): Իմաստունի այս խորախորհուրդ խոսքերն ընթերցելիս մեկ անգամ ևս համոզվում ենք, որ Աստված ամենատես է, ամենագետ և գաղտնիքներ քննող: Մեր Տեր Աստված «սրտերն ու երիկամները քննող Աստված է» (հմմտ. Սղմ.7:10): Հարկ է գիտակցել, ընդունել և աներկմտորեն հավատալ, որ Տերը ոչ միայն տեսնում է մեր կատարած բոլոր գործերը,
02/05/2024
Մայիսի 1-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի առաջնորդությամբ, ուխտի մեկնեց Կոտայքի թեմի սրբավայրեր: Մինչ ուխտի ճանապարհ անցնելը ուխտավորները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, Տեր Վահանի գլխավորությամբ, միասնաբար աղոթեցին: Առաջին