22 Օգոստոս, Եշ
20/05/2024
Սիրելի՛ ընթերցող, այսօր մեզանում տարածված մի արատավոր ու ոչ քրիստոնեական երևույթի մասին եմ կամենում գրել, որին հնարավոր չէ չանդրադառնալ: Ամենքս մեզ քրիստոնյա ենք համարում, բայց առիթը և հնարավորությունը բաց չենք թողնում մեր առավելություններով և դրական կողմերով հպարտանալու, սակայն գործնականում մեր ապրած կյանքով արդյո՞ք կիրառում և կատարում ենք աստվածահաստատ պատգամներն ու պատվիրանները: Քրիստոս Աստված ասում է. «Սիրեցե՛ք միմյանց»
19/05/2024
Հոգեգալուստը Սուրբ Հոգու գալստյան տոնն է, որ տեղի ունեցավ Երուսաղեմում՝ վերնատանը, առաքելական հավաքի ժամանակ (Գործք Առաքելոց 2:1-13): Զատկի տոնից հիսուն օր անց նշվող տոնի ժամանակ, Տիրոջ խոստման համաձայն, Սուրբ Հոգու շնորհն իջնում է Քրիստոսի աշակերտների վրա: Քրիստոս համբարձվելուց առաջ առաքյալներին խոստացավ, որ կուղարկի Մխիթարիչին՝ Սուրբ Հոգուն և պատվիրեց, որ մնան Երուսաղեմ քաղաքում մինչև, որ երկնային զորությամբ զգեստավորվեն: Այս մասին կարդում
18/05/2024
Հնարավոր չէ քրիստոնյա լինել միայնակ, փրկվել միայնակ և առավել ևս փրկվել առանց եկեղեցու: Ճշմարիտ քրիստոնյան Քրիստոսի Մարմնի՝ եկեղեցու անդամն է, և Քրիստոս աշխարհ եկավ ողջ մարդկության փրկության համար: Աշխարհ գալով՝ Նա հիմնեց եկեղեցին, որտեղ քրիստոնյան հնարավորություն ունի Քրիստոսի հետ միավորվելու: Քրիստոնեությունը ոչ միայն որոշակի ուսմունք և պատվիրանների համակարգ է, այլև նոր կյանք է Քրիստոսով: Կյանքը Քրիստոսով սկսվում է հոգևոր ծննդյամբ՝
17/05/2024
Մարդ արարածը ծնվում և ապրում է աշխարհում, ուստի նա խոսում է մարդկանց հետ, նույնիսկ՝ տարբեր մտածելակերպի և կենցաղավարության տեր մարդկանց, տեսնում է թե՛ անհատական և թե՛ ընդհանրական բազմաբնույթ դժվարություններ ու խնդիրներ, բախվում է բազմատեսակ և բազմամակարդակ մարտահրավերների, մտածում է այդ բոլորի լուծման լավագույն տարբերակների մասին, լսում է հեղեղի նման հորդող հիմնավորված և անհիմն տեղեկատվություն: Եվ այդ ամբողջը ճնշում է մարդու ներքին՝
16/05/2024
- Հա՛յր, իսկ ի՞նչ անեն ծնողները, եթե երեխան նրանց չի լսում, կամակորություն է անում: - Եթե երեխան չի ենթարկվում և իրեն վատ է պահում, ապա դա իր պատճառն ունի: Միգուցե, իր տանը կամ նրանից դուրս, երեխան անպարկեշտ տեսարանների ականատես է լինում կամ անվայելուչ խոսակցություններ է լսում: Ինչ էլ որ լինի, երեխաների հոգևոր զարգացմանը հիմնականում մենք ոչ թե ստիպողաբար ենք նպաստում, այլ` մեր անձնական օրինակով: Պետք է ասել, որ մայրն է երեխաներին մեծ օգնություն
15/05/2024
Դարեր ի վեր աշխարհը մարտնչում է երկնային այն կարգի դեմ, որն ի վերուստ հաստատվել և տրվել է մարդուն Արարչի կողմից: Մարտնչում է, որովհետև փորձում է կյանքի ուղին տանել դեպի այլ ուղղությամբ, որն աստվածաշնչյան հասկացությամբ կոչում ենք մեղքի ուղի: Սա մի համակարգ է, որը սկզբնապես անտեսանելիորեն, այնուհետև շոշափելի կերպով ավերում ու ոչնչացնում է ամեն ինչ: Եթե մարդկությունը չզատագրվի այս ուղղուց, նրա ամբողջական երջանկության մասին խոսելն անիմաստ
14/05/2024
Մայիսի 14-ին Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի ուխտի եկած հավատացյալների փափագն էր մասնակցել ուխտի Սուրբ Պատարագին և հաղորդակից լինել «Զորավոր» հրաշագործ Ավետարանին՝ հայցելով սբ. Մովսես Գ Տաթևացի հայրապետի բարեխոսությունը: 14-րդ դարից առ այսօր Հայոց ազգը հաղորդակից է լինում իր զորությամբ և հրաշագործությամբ հայտնի «Զորավոր» Ավետարանին, որ նախկինում «Վիշապկենց» է կոչվել: Այս դարերի ընթացքում Ավետարանը հանգրվանել
13/05/2024
Մայիսի 10-ին՝ Համբարձման տոնակատարության երկրորդ օրը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքի «Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և Տեր Խորեն քահանա Պերթիզլյանի առաջնորդությամբ, ուխտի մեկնեց Մուղնիի Ս. Գևորգ եկեղեցին: Ուխտավորների ուղին հագեցած էր աղոթքով և շարականներով: Հասնելով Հայաստանի նշանավոր սրբավայրը՝ նրանք միասնական աղոթքի