22 Օգոստոս, Եշ
07/06/2024
Գերաշնորհ Սրբազան հա´յր, Հանուն Արարատյան Հայրապետական թեմի քահանայից դասի, ողջ աշխատակազմի և հավատացյալ հայորդիների, ի խորոց սրտի շնորհավորում ենք Ձերդ Սրբազնության քահանայական ձեռնադրության տարեդարձի առթիվ: Պատեհ առիթն ունենք վկայելու, որ հանձն առնելով քահանայական ձեռնադրության բարձր պատիվն ու պատասխանատվությունը, Ձերդ Սրբազնության հայրական հոգածու խնամատարությամբ, առաջնորդում եք ամենքիս դեպի նոր արարումներ` ի փառս Աստծո
06/06/2024
Կրոնական կյանքով ապրող մարդու համար էական է հասկանալ Արարչի կամքը: Բայց շատ անգամ մարդկանց համար մշուշոտ է մնում, թե ինչու չեն կարողանում ընկալել, հասկանալ Աստծու կամքը հատկապես իրենց անձնական, մասնավոր հարցերում: Այս հարցի պարզաբանման մեջ քրիստոնեական մարդաբանության իմացությունը խորքային իմաստով լուսաբանում է, թե պատճառները որտեղ են թաքնված: Հարկ է ուշադրություն դարձնել, որ մարդու միտքը կարևոր դերակատարություն ունի այդ ամենի մեջ:
05/06/2024
Ձգտելով մեծին ու բարձրին՝ մարդը երբեմն, անհագուրդ վազքի մեջ մտնելով, կարող է անտեսել անգամ այն սահմանը, որ աստվածատուր է և բնական: Այս ձգտումն էլ կործանում է մարդուն, նա չի ցանկանում ճանաչել իր սահմանները, այլ ագահության մոլուցքով տարված, երազում է այն, ինչ իրենից բարձր է: Մոլությունը, ավելին ունենալու, մոռացնել է տալիս իր ունեցածը, և նա փորձում է բարձրանալ ավելի վեր ու վեր՝ մոռանալով իր բնությունը, մոռանալով, որ վերևից անկումը ավելի սարսափելի
04/06/2024
- Հա՛յր, ո՞ր տարիքից են երեխաները շրջապատի ազդեցության տակ ընկնում: - Երեխաներն արդեն օրորոցից են «պատճենում» իրենց ծնողներին: Նրանք տեսնում են այն, ինչ մեծերն են անում, «պատճենում են» և ձայնագրում իրենց մաքուր «ձայներիզի» վրա: Այդ պատճառով էլ ծնողները ջանադրաբար պետք է փորձեն արմատախիլ անել իրենց կրքերը: Այն փաստը, որ այդ կրքերից որոշները նրանք իրենց ծնողներից են ժառանգել, ոչինչ չի նշանակում: Նրանք Աստծո առաջ պատասխան
03/06/2024
Որքան շատ են մարդիկ այսօր ձեռք բերում նյութական բարիքներ, այնքան ավելի շատ խնդիրներ են ձեռք բերում: Ո՛չ Աստծուն են երախտագիտություն հայտնում Նրա բարեշնորհության համար, ո՛չ էլ իրենց մերձավորների դժբախտությունն են տեսնում: Իսկ մերձավորների դժբախտությունը չտեսնելով՝ նրանց հանդեպ ողորմածություն չեն ցուցաբերում: Մարդիկ առանց նպատակի փող են ծախսում և չեն մտածում իրենց մերձավորի մասին, որ ուտելու ոչինչ չունի: Դե էլ ինչպե՞ս Աստծո Բարեշնորհությունը
01/06/2024
Ս. Գրիգոր Լուսավորչի, ինչպես նաև զանազան սրբերի պատկերների հանդիպում ենք Բարձր Հայքի վարպետների կողմից նկարազարդած ձեռագրերի լուսանցազարդերում: Այստեղ, ի տարբերություն բուսական նախշերի, կենդանիների ու թռչունների պատկերների, մարդկանց կերպարների վերարտադրություններն աչքի չեն ընկնում ձևերի և նրանց մշակման կատարելությամբ: Էջմիածնի «Գանձատան» պատկերներից մեկում Ս. Գրիգոր Լուսավորիչը պատկերված է Տիրամոր և մանուկ Հիսուսի մոտ
31/05/2024
Գաղտնիք չէ, որ ազգը պահողն ու շարունակողը, ազգային նկարագիրն ու դիմագիծը սերնդեսերունդ փոխանցողը ընտանիքն է: Սա այն սրբազան վայրն է, ուր թրծվում է անհատի նկարագիրը: Ընտանիքում է մարդն ստանում նախնական հոգևոր և բարոյական դաստիարակությունը: Ուստի խիստ կարևոր է հոգևոր-բարոյական այն մթնոլորտը, որի մեջ մեծանում է անհատը, որովհետև բարոյահոգեբանական մթնոլորտը նպաստավոր պայմաններ է ապահովում իբրև քրիստոնյա նրանց բարոյական, անձնային որակների
30/05/2024
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակների համար նվիրական են սուրբ Գրիգոր Լուսավորչի` վիրապից ելնելու և սուրբ Էջմիածնի տոները` որպես ազգային կյանքի նշանակալի իրադարձություն` ի Քրիստոս համազգային մկրտության և 301 թվականին Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու պատմական իրողությունների հիշատակություններ: Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը ավանդաբար նշվում է Սուրբ Զատկից 64 օր հետո: Տոնի նախորդ օրը` շաբաթ, մեծ շուքով