22 Օգոստոս, Եշ
17/03/2023
Անարդար մարդը և ցանկացած մեկը նույնպես, որ ինչ-որ բանում մեղավոր է մեկի առջև ու ներողություն չի խնդրել, տանջվում է սեփական խղճի խայթից և այն մարդու վրդովմունքից, որին նեղացրել է: Քանի որ եթե այն մարդը, որի հետ անարդարացիորեն են վարվել, չների իրեն նեղացնողին ու սկսի գանգատվել նրանից, վերջինս մեծ տառապանք կզգա ու կտանջվի: Նա չի կարողանա քնել, իրեն այնպես կզգա, ասես փոթորկաբեր ալիքներն իրեն դես ու դեն են շպրտում: Ապշելու բան է,
16/03/2023
Ինչ որ ձեզ եմ ասում, ամենքին եմ ասում (Մարկ. ԺԳ 37)։ Ո՞ր խոսքերն են մեզ համար ավելի թանկ, քան մեր Փրկչի խոսքերը: Եվ եթե ոչ այդ, ապա ո՞ր խոսքերով կարելի է լավագույնս սրբագործել մեր միտքն ու հիշողությունը: Սուրբ Պախոմիոսն իր վանականներից պահանջում էր անգիր իմանալ Սաղմոսարանն ու Ավետարանները կամ էլ բովանդակ Նոր Կտակարանը:
15/03/2023
Քրիստոնեաբար ապրող անձը փորձում է մշտապես իր առջև ունենալ Քրիստոսի օրինակը. «Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես ձեզ արեցի» (Հովհ․ 13:15): Սբ. Գրքի միջոցով Կյանքի այդ մեծագույն օրինակին օր-օրի ավելի ենք բացահայտում՝ ամեն անգամ նոր խորությամբ ընկալելով Նրա մտածումները, խոսքերն ու գործերը: Քրիստոնեական կյանքը չի սահմանափակվում միայն պատվիրանապահությամբ, այլ այն պահանջում է ջանադրորեն գտնել և գործադրել
14/03/2023
- Ավետարանը հասկացնում է մեզ, որ Քրիստոս ուրախություն է, ճշմարտություն,- ասում էր հայր Պորֆիրիոսը,- որ Քրիստոս դրախտն է։ Հովհաննես Ավետարանիչն ի՞նչ է ասում դրա մասին։ Սիրո մեջ վախ չկա, այլ կատարյալ սերը հեռու է վանում վախը, որովհետև դրա մեջ տառապանք կա։ «Ով երկնչում է, կատարյալ չէ սիրո մեջ» (Ա Հովհ․ 4։18)։ Մարդը ձերբազատվում է վախի զգացումից աստիճանաբար առաջադիմելով և մուտք է գործում Աստծու սիրո մեջ։ Այդժամ ո՛չ դժոխք կա, ո՛չ վախ, ո՛չ
13/03/2023
Մայիս է՝ ամենագեղեցիկ ու սիրելի ամիսը: Զուր չեն բանաստեղծները կարծում, որ արարչագործ Աստված այս ամսում ստեղծեց աշխարհը: Իր կյանքի ընթացքում ո՞վ երբևիցե չի փորձել այդ ամիս, պայծառ արևի շողերի ներքո դուրս գալ բնության գիրկ՝ դեպի գյուղի անքուն պահապան լեռան լանջը: Ինչպիսի՜ սքանչելիքներ, ինչպիսի՜ բերկրանք: Բնությունն արթնացել է իր բոլոր պերճանքներով ու զարդերով և տիեզերքի զարթոնքն է իրականացնում: Դաշտերն ու լեռներն իրենց երփներանգ գույներով,
11/03/2023
Այն մասին, թե ինչպես կարող է միայնության ցավը թև տալ մարդուն – պատմում է հոգեբան Միրոսլովա Իվանովնան: Լինում են այնպիսի հոգեվիճակներ, երբ տանջող տխրությունը սեղմում է կոկորդդ, երբ հնարավոր չէ նույնիսկ այն դեպքում ուրախանալ, երբ բոլորը համառորեն փորձում են ուրախացնել քեզ, դա մի զգացողություն է, երբ թվում է, թե հայտնվում ես լիակատար խավարում, փոսի մեջ, դժոխքում: Դա ընկճվածություն չէ, ինչպես որ սկզբում դուք եք կարծում, մեղքի զգացում չէ,
10/03/2023
Երկյուղածություն Ես ու՞մ եմ նայելու, եթե ոչ` հեզերին ու խոնարհներին և նրանց, ովքեր դողում են Իմ խոսքից (Եսայի ԿԳ 2)։ Մեծ երկյուղով, երբ մտնելու լինենք, երկրպագենք Թագավորին, որ այնտեղ է, քանզի այնտեղից առաջին իսկ հայտնությունը կարող է զարմացնել տեսնողին. փակված են այժմ դռները մեզ համար, իսկ երբ բաց տեսնենք դրանք (որ փնտրողների
09/03/2023
- Ավետարանը, պատկերավոր կերպով, իհարկե, ասում է այն անարդար մարդու մասին, որը հայտնվելու է այնտեղ, ուր «լաց և ատամների կրճտում» է (Մտթ․ 8։18, 13։42),- հիշեցրեց հայր Պորֆիրիոսը։- Դա ճիշտ է, որովհետև Աստծուց հեռու ամեն ինչ հենց այդպես է։ Եվ Եկեղեցու սուրբ հայրերից շատերը, որ գրել են սթափության մասին, խոսում են մահվան ու դժոխքի վախի մասին։ Նրանք ասում են․ «Մահվան հարատև հիշողությո՛ւն ունեցիր»։ Եթե խորությամբ մտածես այս խոսքերի վերաբերյալ,