22 Օգոստոս, Եշ
16/04/2023
Տիրոջ կողմից մարդ արարածին շնորհված բազմաթիվ պարգևներից մեկը աստվածատուր այն հողակտորն է՝ երկրային հայրենիքը, որտեղ մարդն ապրում է ժամանակավոր իր կյանքը: Քրիստոս Իր փրկագործության շնորհիվ մարդուն հնարավորություն տվեց նաև երկնային հայրենիք ունենալու: Աստծու պարգևը՝ երկրային հայրենիքը, գնահատողը, պահպանողն ու շենացնողը, Աստծուն և իր հայրենակցին սիրող անձը երկնային մնայուն հայրենիք ունենալու պատվին է արժանանալու: Մեր Տերն այս մասին
15/04/2023
«Դյուրագրգռությունը հոգու անկարգություն է»,- ասել է սբ. Հովհաննես Սանդուղքը: Առօրյա կյանքում մարդ հաճախ կրում է բարեհոգության և քաղաքավարության դիմակներ, ջանում է իրեն զսպել, թեև իր ներսում փոթորիկ է: Այս դեպքում՝ որպես քրիստոնյա, մարդ պետք է փորձի ճանաչել իրեն և պայքարի իր հոգում արմատավորված մեղքերի դեմ: Ինչպես նշել է սբ. Հովհաննես Սանդուղքը, մարդ պետք է սովորի լռել, երբ սիրտը վրդովված է, պետք է արգելի դյուրագրգռության և զայրույթի
14/04/2023
Երբ ես մտքիս աչքերը Գրքերի խորհրդով վեր բարձրացրի` տեսնելու շնորհների գիտության անքննելի խորքը, բացեցի սիրտս` հավաքելու ներսում դժվար տեսնվածը և քննելու, տեղեկանալու և հասու լինելու նրա գիտության խորքին, իմ տկար մտքի հասողությունից դուրս մնացածն այնպես զարհուրեցրեց ինձ, որ կարծես թե այն ճանաչելու համար պատրաստ
13/04/2023
Եթե հոգին փչանա ու արժանի չլինի Քրիստոսի սիրուն, Քրիստոս կդադարեցնի հարաբերությունները նրա հետ, քանի որ չի ցանկանում, որ «հաստամորթ» հոգիներ լինեն Իր կողքին․․․ Հոգին պետք է կրկին ուշքի գա, որպեսզի արժանի լինի Քրիստոսին, ապաշխարի «մինչև յոթանասուն անգամ յոթ» (Մատթ․ 18։22)։ Ճշմարիտ ապաշխարությունը լուսավորում է [մարդուն]։ Մի՛ ասա․ «Տարիներս զուր անցան, ես անարժան եմ և այլն»։ Այլ կարող ես ասել․ «Հիշում եմ այն փուչ օրերը,
12/04/2023
Ցավով տեղեկացանք Տեղ գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական սադրանքի պատճառով ապրիլի 11-ին սկսված փոխհրաձգության մասին, որի հետևանքով ունենք զոհեր և վիրավորներ։ Մեր վշտակցությունն ենք բերում մեր հերոս զավակների ծնողներին ու հարազատներին՝ աղոթելով, որ Բարեգութն Աստված երկնային լուսեղեն Իր օթևաններում խաղաղության մեջ հանգչեցնի նրանց արդար հոգիները։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին՝ հայցելով Տիրոջ հովանին և զորակցությունը
11/04/2023
«Ոչ ամեն մարդ, որ Ինձ «Տե՜ր, Տե՜ր» է ասում, Երկնքի արքայություն կմտնի, այլ նա՛, ով կատարում է կամքը Իմ Հոր, որ երկնքում է» (Մատթ.7.21): Հիսուս՝ մարմին առած անձնուրացությունն ու սիրո մեծագույն առաքյալը, Երանությունների լեռան բարձունքին, ձիթենիների լռին ու խաղաղավետ պուրակների ստվերների ներքո Իր աշակերտների նորակազմ խմբի կողմից շրջապատված, վարդապետում ու հրահանգում էր նրանց ձեռնամուխ լինել հոգիների փրկության այս փխրուն և դժվարին
10/04/2023
Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Երբ մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞» (Ղուկ. 18.8)։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս, Այսօր համախմբված մեր եկեղեցիների հարկերի ներքո՝ փառաբանում ենք հարուցյալ Փրկչին՝ ավետելով. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»։ Օրհնաբանում ենք հրաշափառ Հարությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, Ով չարչարվեց, խաչվեց ու հարություն առավ, որպեսզի մեզ ազատի մեղքի ու մահվան
09/04/2023
Քրիստոսի հետևորդները հետևում են Քրիստոսի կենդանի ու կենարար ուսուցումներին, և աշխարհում չկա ոչինչ, որ համեմատելի լինի դրանց հետ: Այդ ուսուցումները սիրո, մահվան դեմ հաղթանակի և հավիտենական կյանքի մասին են: Ծովին նմանվող կյանքն անընդհատ փոխվում է, բայց կա մի բան, որ երբեք չի փոխվում, դա այն ներքին գիտակցությունն է, որ մահին հաղթահարած հարուցյալ Տերը միշտ մեզ հետ է՝ Իր անսուտ խոստման համաձայն. «Ով սիրում է Ինձ, կգործադրի Իմ խոսքերը. Իմ Հայրն