22 Օգոստոս, Եշ
08/12/2020
Սիրելի զավակներ մեր ի հայրենիս և ի սփյուռս, Պատերազմի արհավիրքից հետո ցավի, մտահոգության և տագնապի ծանր օրեր ենք ապրում։ Հազարավոր մեր հերոս զավակների նահատակությունը, պատմական Արցախ աշխարհի զգալի մասի կորուստը, պատերազմի աղետալի հետևանքները և արտաքին վտանգի առավել մեծ սպառնալիքը ալեկոծել են մեր հոգիները, խաթարել համերաշխությունը և ազգային միասնականությունը հայրենիքում ու սփյուռքում։ Ստեղծված ծանր իրադրությունը և ներքաղաքական
07/12/2020
Մեղուները մի այսպիսի օրենք ունեն, որ նրանցից ոչ ոք չի կարող փեթակից դուրս գալ, մինչև որ նրանց թռիչքի «թագավորը» չառաջնորդի իրենց: Իսկ ես, ահավասիկ, այժմ տեսնում եմ, որ Տիրոջ ժողովուրդը քաղաքից դուրս է ելել երկնային ծաղիկ վկային փնտրելու համար, որպեսզի վերջինս առաջնորդի իրեն: Ո՞վ էր, ուրեմն, այդ վկան, որ շատերի մեջ այս նախանձախնդրությունը շարժեց, ո՞վ էր, որ ձմեռային տխրությունը գարնանային հրճվանքի փոխակերպեց: Արդ, այժմ ժողովրդի ողջ
04/12/2020
«Մարդկանցից ո՞վ կարող է ճանաչել մարդու խորհուրդները, եթե ոչ նույն ինքը՝ մարդու հոգին, որ նրա մեջ է» (Ա Կորնթ. 2:11): Ըստ Տիրոջ խոսքի՝ մարդուն հատուկ է հոգու այնպիսի խորություն, որի մեջ դիմացինը չի կարող խորամուխ լինել, ուստի որևէ անձի մասին կարծիքը կարող է մակերեսային լինել: Այսինքն՝ հնարավոր է մարդուն տարբեր տեսանկյուններից բնութագրել, բայց խորությամբ նրան ճանաչելու հնարավորությունը տրված է միայն իրեն, եթե, իհարկե, մարդը ցանկանում է
03/12/2020
Նմանություն Կայենին Մեզ համար խրատական է Կայենի և Աբելի պատմությունը: Աստված ընդունեց Աբելի ընծան, որովհետև նա իր ունեցած ամենալավն էր ընծայել, մինչդեռ Կայենը տվել էր խոտանը, այն, ինչն իրեն քիչ էր պետք (Ծննդ. 4.3-7): Ցավոք, մենք հաճախ այսպես ենք Աստծուն ընծայում մեր սրտերը կամ էլ ժամանակը: Մեր ողջ ժամանակը տրամադրում ենք մեր մարմի խնդիրները լուծելուն կամ մարմնի հանգիստը կազմակերպելուն և Աստծուն հիշում ենք կամ եկեղեցի ենք այցելում այն ժամանակ,
02/12/2020
«Քրիստոսի հայտնությունը Մարիամ Մագդաղենացուն» մանրանկարի կառուցվածքը բխում է Հովհաննեսի ավետարանի նկարագրությունից, որտեղ ասվում է, որ Մարիամ Մագդաղենացին գերեզմանի մեջ «տեսանէ երկուս հրեշտակս ի սպիտակս, զի նստէին մի ի սնարից եւ յանոտից ուր կայր մարմինն Յիսուսի». այնուհետև ասվում է. որ «դարձաւ ի թիկունս կոյս, եւ տեսան զՅիսուս զի կայր. և ոչ գիտէր թե Յիսուս իցէ» (Հովհ. 20:11-18): Հարության և Քրիստոսի հայտնության տեսարանները
01/12/2020
Բարսեղ. «Ես ունա՞կ եմ արդյոք պատմելու Որդու՝ նախքան աշխարհի լինելը ունեցած գոյության մասին»: Գրիգոր. «Յուրաքանչյուր ոք անկարող է պատմել, քանի որ ամենքն էլ Հորից և Որդուց հետո են գոյություն առել, մինչդեռ նախքան աշխարհի լինելը Որդու գոյության մասին պատմելու համար անհրաժեշտ ու հարկավոր է, որ այդ պատմողը գոյություն ունենար Որդու լինելուց էլ առաջ, որպեսզի կարողանար պատմել Նրա ծնունդի մասին, որովհետև Ինքը՝ Հայրը, այդ մասին լռեց
30/11/2020
- Հա՛յր, տխրում եմ, երբ պատարագն ավարտվում է, իսկ ես այդպես էլ ի վիճակի չեմ լինում աղոթելու, որովհետև անընդհատ ուզում եմ քնել: - Քունը թոթափելու համար մտածիր այն մասին, ինչը հոգևոր հետաքրքրություն կարթնացնի քեզնում: - Իսկ մի՞թե մարդկային տառապանքից ավելի կարևոր բան կա: - Ոչ, բայց եթե մարդկային տառապանքի մասին ընդհանուր առմամբ մտածես, ապա դա չի օգնի: Մտածիր որոշակի մարդկանց մասին, որոնք մեծ կարիքի մեջ են, այնժամ կսկսես կարեկցել, և աղոթքդ
27/11/2020
Համաձայն Հայ եկեղեցու սրբազան ավանդության՝ Հայոց հողի վրա քրիստոնեության սերմերը սերմանվել են դեռևս առաքելական շրջանում: Հայաստանում քրիստոնեությունը առաջինը քարոզել և տարածել են Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալները, որոնք, Հայոց Սանատրուկ թագավորի հրամանով նահատակվելով՝ դարձել են Հայաստանի եկեղեցու հիմնադիրները: Ուստի Հայ եկեղեցին հնուց ի վեր կոչվում է Առաքելական և անվանվում՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցի: Հին Ուխտի