22 Օգոստոս, Եշ
30/01/2021
Այսօր՝ հունվարի 30-ին, Սուրբ Սարգիս զորավարի տոնի առթիվ, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում: Ներկա էին հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ Գերաշնորհ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը և ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ՀՀ ԶՈւ գնդերեցներ:
29/01/2021
8. Եւ վէմ գլորմա՛ն և վէմ գայթագղութեան, որ գայթագղին ապստամբեա՛լք ՚ի բանէն՝ յոր և եդան։ Ինչպես նաև՝ «Վեմ գլորման և վեմ գայթակղության», որով գայթակղվում են խոսքին անհնազանդ եղողները, և նրանք հենց այդ բանի համար էլ սահմանված էին: Մեր Տիրոջը «վեմ գլորման» և «վեմ գայթակղության» կոչելով՝ առաքյալը չի կամենում ասել այն, որ Տերը աշխարհ եկավ, որպեսզի հրեաները գլորվեին կամ գայթակղվեին, այլ այն բանի համար, որպեսզի նրանք ոտքի կանգնեին
28/01/2021
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր բանակի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին Բանակի օրվա առիթով: Դարերի ընթացքին մեր բոլոր պայքարների բովում հայ զինվորը ցուցաբերել է մեծ արիություն ու անձնվիրում՝ հերոսաբար պաշտպանելով երկիր հայրենին և հարազատ ժողովրդին։ Արցախի պաշտպանության համար մղված պատերազմներում Հայոց բանակի քաջարի զորահրամանատարներն ու զինվորները, որոնց թվում ազգային փոքրամասնությունների
27/01/2021
Բեղմնավոր ու հեռանկարային է այն կյանքը, որը հիմնված է զոհողության վրա: Իսկ եսասիրությունը, սահմանափակելով մարդու կյանքը, այն դարձնում է անպտուղ և նույնիսկ՝ աղետալի: Այս ճշմարտությունը թե՛ խոսքով և թե՛ կյանքով ուսուցանեց մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս. «Իմ պատվերն այս է, որ սիրեք միմյանց, ինչպես Ես ձեզ սիրեցի» (Հովհ. 15:12): Անձնազոհության ուղին հավիտենական կյանքի նախապայմանն է. «Ով սիրում է իր անձը, կորցնում է այն, իսկ ով անտեսում է իր անձն
26/01/2021
Ունկնդրե՛նք առաքյալի այն խոսքերը, որոնց միջոցով նա խոսում է թեսաղոնիկեցիների հետ՝ ամենքին հիշեցնելով իրենց կյանքի օրերում Աստծուն աղոթելու անհրաժեշտության մասին: Առաքյալի՝ նրանց ուղղված ուսուցումը, որից թեսաղոնիկեցիները կարող էին օգուտ քաղել, հետևյալն էր, որ թեև ինչպես ամեն բան, այդպես էլ մարդկային կյանքը անցողիկ է, սակայն հարկ է «ամեն ժամ ուրախ լինել, անդադար աղոթել և ամեն ինչում գոհություն հայտնել» (հմմտ. Թսղ. Ե 16-18): Արդ, թե ինչ
25/01/2021
Աշխարհում ապրող յուրաքանչյուր մարդ անցնում է իր առաքելության ուղին, որով Տերը ցանկանում է, որ յուրաքանչյուր ոք հասնի իր գոյության վերջնական նպատակին՝ հոգու փրկությանն ու հավիտենական կյանքին: Տիրոջ կամքն է, որպեսզի մարդը հարստանա մնայուն և ոչ անցողիկ բարիքներով, որ կարող է ձեռք բերել այս կյանքի ընթացքում: Յուրաքանչյուր անձ իր ազատ կամքով կարող է ընդունել Աստծու կամքը և ապրել դրա համաձայն, կարող է նաև մերժել այն՝ հետևելով իր կամքին: Քրիստոս
23/01/2021
Մարդու Որդին Ստեփանոս նախասարկավագը, իր քարկոծումից առաջ հայտարարեց, որ տեսնում է երկինքը բացված և մարդու Որդուն` կանգնած Աստծո աջ կողմում (Գործք 7.55): Զարմանալի է, որ առաքյալներն իրենք երբեք այդպես չեն կոչել Քրիստոսին, և Ավետարաններում էլ ոչ ոք Քրիստոսից բացի չօգտագործեց մարդու Որդի արտահայտությունը: Սա բացատրվում է նրանով, որ Ստեփանոսի հոգևոր հայացքի առջև Քրիստոս ներկայացել է այնպես, ինչպես Դանիել մարգարեի տեսիլքում (Դան. 7.13): Ստեփանոսը
21/01/2021
«Որտեղի՞ց ես գալիս և ո՞ւր ես գնում» (Ծննդ. 16. 8): Աբրահամի կինը՝ Սառան, արհամարհում էր իր աղախին Ագարին: Վշտահար Ագարը, տանտիրուհու անարգանքից հուզված, թողնում է իր գործն ու պարտականությունը և հեռանում անապատ: Երբ նա անապատում բոլորովին միայնակ էր մնացել, նրան մոտենում է Տիրոջ հրեշտակը և կոչ անում վերադառնալ ու անցնել իր պարտականություններին: Հրեշտակը Ագարի խիղճն «արթնացնում» է մի հարցադրմամբ, որը մենք իբրև բնաբան ենք ընտրել.