22 Օգոստոս, Եշ
06/09/2022
«Երկինքը թող ուրախ լինի, և երկիրը թող ցնծա, թող հեթանոսներին ասեն՝ «Տերը թագավորեց»» (Ա Մնաց. 16։31)։ «Տերը թագավորեց, վայելչություն հագավ, զորություն հագավ Տերն ու գոտևորվեց» (Սաղմ. 92։1)։ Պրուսիայի Ֆրեդերիկ Բ թագավորը, որը 18-րդ դարի պատմության մեջ ուշագրավ տեղ է զբաղեցնում, հաճախ իրեն սեղանակից էր ունենում հմուտ մտածողների և սիրում էր փիլիսոփայական թեմաների վերաբերյալ զրույցներ ունենալ նրանց հետ: Մի անգամ էլ խոսակցության
05/09/2022
Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ կարող ենք զանազան արդիական միջոցներով հեշտորեն իմանալ ամեն օր աշխարհի չորս ծագերում պատահած տխուր դեպքերի մասին, և դա կարող է ուղղակի և անուղղակի ձևով բացասական ազդեցություն թողնել մեր մտքի, սրտի և հոգու վրա: Սակայն, երբ մեր ձեռքն առնենք Աստծու խոսքը՝ Աստվածաշունչ մատյանը, այնտեղ պիտի տեսնենք ուրախության մասին հարյուրավոր համարներ, որոնք առնչվել են Աստծուն, մարդկանց, որոշ դեպքերի և այլն: Ուրախությունը,
03/09/2022
- Հա՛յր, հոգևոր օրենքները մի՞շտ են անմիջապես գործում: - Նայած՝ երբ: Հաճախ մնում է միայն զարմանալ: Ինչ-որ մեկը հենց մի փոքր հպարտանում է, միանգամից անհաջողության է մատնվում, այսինքն՝ հոգևոր օրենքը կայծակնային արագությամբ է գործում: Օրինակ՝ միանձնուհին ապակիներն է լվանում և հպարտությամբ մտածում է, որ ինքն ավելի լավ է լվանում, քան մյուս քույրը: Հենց նույն պահին նրա ուշադրությունը շեղվում է (մի անհաջող շարժում) և ապակին փշրվում է: Իսկ ուրիշ
02/09/2022
Քրիստոսի առաքյալներից չորսը Բեթսայիդայից են: Այս քաղաքը հիշվում է մեղավոր քաղաքներին վերաբերող Քրիստոսի վայերի մեջ: Քրիստոս ասաց. «Վա՜յ քեզ, Քորազին, վա՜յ քեզ, Բեթսայիդա. որովհետև եթե Տյուրոսում և Սիդոնում տեղի ունեցած լինեին այն զորավոր գործերը, որ ձեր մեջ արվեցին, վաղուց արդեն քուրջով և մոխրով ապաշխարած կլինին» (Մատթ. 11.21, Ղուկ. 10.13): Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Բեթսայիդան մեղսալի տեղ էր, սակայն այս քաղաքից են ծագում հինգ
01/09/2022
Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական սիրով Մեր օրհնությունն ենք բերում և շնորհավորում բոլոր կրթօջախների սաներին ու մանկավարժներին, կրթության գործում ներգրավված բոլոր պատասխանատուներին։ Սիրելիներ, սկսվում է ևս մեկ ուսումնական տարի` գիտելիքների ամբարման ու արժեքների ճանաչման, հոգևոր ու մտավոր հասունացման, նոր ձգտումների ու ջանադրության ժամանակամիջոց, որը նախաշավիղն է մեր երկրի զարգացման ու
31/08/2022
Քրիստոնեական կրոնը մարդկությանը շնորհված մեծագույն պարգև է և հավիտենական փրկության հնարավորություն: Սակայն աստվածահիմն այս կրոնը մեխանիկորեն չի փրկում մարդուն միայն այն պատճառով, որ նա հավատավոր է: Հավատքը փրկության համար անհրաժեշտ պայման է, բայց կարևոր է, որ դրսևորվի սիրո գործերում: Առաքյալներն ու Քրիստոսի հետևորդները հաղթեցին աշխարհին աստվածային շնորհի ուժով և սիրո քարոզով: Քրիստոնեական համայնքները տարբերվում էին հեթանոսական աշխարհից՝
30/08/2022
- Մերը կրոնների կրոնն է, հայտնության կրոն է՝ իսկական, անսուտ,- բացատրում էր հայր Պորֆիրիոսը։- Այն ճշմարիտ կրոնն է։ Մյուսները մարդկային են, փուչ։ Նրանք անհաղորդ են Սուրբ Երրորդության վսեմությանը։ Նրանք չգիտեն, որ մեր նպատակը, մեր կոչումը ըստ շնորհի աստվածներ դառնալն է, աստվածնմանությունը, միավորումը Նրան ու միմյանց։ Մյուս կրոնները չգիտեն այս ամենը։ Մեր կրոնի վերջնանպատակը բոլորի միավորումն է։ Դրանում է Քրիստոսի առաքելության կատարումը։
29/08/2022
«Հիշի՛ր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն» (Ելք 20:8): «Եվ Հիսուս ասաց նրանց. «Շաբաթ օրը մարդո՛ւ համար է, և ոչ թե մարդը՝ շաբաթ օրվա համար. ապա ուրեմն՝ մարդու Որդին տերն է և շաբաթ օրվա» (Մարկ․ 2:27-28): Շաբաթ օրը սուրբ պահելու առաջին հիշատակությանը հանդիպում ենք արարչագործության պատմության մեջ, ուր նկարագրվում է, որ Աստված վեց օրում ողջ տիեզերքը ստեղծելուց հետո յոթներորդ օրը հանգստացավ, այսինքն՝ դադարեց գործելուց։ «Աստված օրհնեց