22 Օգոստոս, Եշ
26/10/2022
Միայն երկրայինի մասին հոգացողը հայտնվում է կյանքի խելահեղ մրցավազքում և ներքուստ ինքն իրեն հանգստացնում՝ այժմ այլ ժամանակներ են, կյանքի այլ ռիթմ, այլ դինամիկա, նպատակներն ու անելիքները շատ են, ուստի պետք է շտապել: Կյանքի արագընթաց ռիթմի մեջ նա լսում է եկեղեցու զանգերի ղողանջը, որ հրավիրում է իրեն Երկնային Հոր տուն, կոչում մկրտությամբ, ապաշխարությամբ և Տիրոջ Մարմնին ու Արյանը հաղորդակից լինելով՝ ընթանալ այն ճանապարհով, որ դեպի կյանք է
25/10/2022
Եթե սիրահարված ես, ապա կարող ես ապրել Աթենքի կենտրոնական հրապարակում՝ Օմոնիայում, և չիմանալ, որ այնտեղ ես գտնվում, չտեսնել մեքենաներն ու մարդկանց, չնկատել ոչինչ։ Միայն դու ես ու սիրելիդ։ Ապրում ես նրանով, բավականություն ստանում, նա ոգեշնչում է քեզ։ Այդպես չէ՞։ Այժմ պատկերացրեք, որ նա, ում սիրում եք, Քրիստոսն է։ Քրիստոս քո մտքում է, սրտում, ողջ էությանդ մեջ, Քրիստոս ամենուր է։ Քրիստոս կյանքն է և կյանքի աղբյուրը, ուրախության ու ճշմարիտ լույսի
24/10/2022
«Արդարությունն ու խաղաղությունը պիտի համբուրվեն» (Սաղմ. 84։11)։ Սաղմոսի այն գլուխը, որից վերցրել եմ իմ այս բնաբանը, երեք մասի է բաժանված: Առաջինում սաղմոսերգուն փառաբանում է Աստծու սերն ու շնորհած բարիքները, երկրորդում, ընդհակառակը, նկարագրում է Աստծու բարկությունն ու պատիժները մեղանչող ժողովրդի հանդեպ, իսկ երրորդ մասում խոսում է խաղաղության և արդարության միջև տեղի ունենալիք գրկախառնության մասին: «Արդարությունն ու խաղաղությունը
22/10/2022
Մարդկային կյանքի հորձանուտում բազմաթիվ վտանգներ և մտավախություններ են առաջ գալիս, որոնց դեմ մարդիկ տարբեր կերպով են փորձում պաշտպանվել: Մարդը վախենում է փորձանքից, որ հնարավոր է իրեն պատուհասի, բարեկամի հիվանդությունից, աշխատանքի ազատումից, տնտեսական ճգնաժամից։ Վախենում է, որ երեխաները կմեծանան անուսում, անօգնական, որ տղային բանակ կտանեն: Վախենում է վնասակար հավելումներով սննդից, փողոցում տեղի ունեցող հանցագործություններից, իշխանության
21/10/2022
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքային կյանքում ի թիվս երիտասարդաց և տիկնանց միությունների, արդեն մեկ տարի է, ինչ գործում է «Զորավոր արանց» միությունը: Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի նախաձեռնությամբ հիմնադրված միության գործունեության առաջին քայլերից մեկը եկեղեցու սոցիալական ծրագրերին աջակցելն է: Հոկտեմբերի 21-ին «Զորավոր արանց» միության անդամները սոցիալական ծրագրի շրջանակում Տեր Գրիգորի
20/10/2022
«Որովհետև ամոթ չեմ համարում ավետարանելը, քանի որ այն Աստծու զորությունն է ի փրկություն բոլոր հավատացյալների» (Հռոմ. Ա 16)։ Աստված Սուրբ Գիրքը պարգևել է ինչպես բովանդակ մարդկությանը, այդպես էլ յուրաքանչյուր մարդու` ինձ և քեզ: Որովհետև Աստված կամենում է, որ «բոլոր մարդիկ» (հետևաբար և դու) «փրկվեն և հասնեն ճշմարտության գիտությանը» (Ա Տիմ. Բ 4): Այս է Նրա` Սուրբ Գիրքը յուրաքանչյուրին շնորհելու պատճառը. որպեսզի կարդալով կամ լսելով
19/10/2022
- Հա՛յր, նորընծա վանականներին ուղղված Ձեր նամակում գրում եք. «Չնայած ճշմարիտ վանականները հասկանում են, որ այն, ինչ ստանում են այս կյանքում, դրախտային ուրախության մի մասն է միայն և դրախտում այն շատ ավելին է լինելու, սակայն իրենց մերձավորի հանդեպ տածած մեծ սիրուց ցանկանում են դեռ ապրել երկրի վրա՝ աղոթքով մարդկանց օգնելու համար, որպեսզի Աստված միջամտի աշխարհի գործերին ու աշխարհն օգնություն ստանա»: - Կարդա. «Վանականներն ուզում
18/10/2022
- Ասա տեսնեմ՝ դրախտն ի՞նչ է,- հարցնում էր հայր Պորֆիրիոսը։- Քրիստոսն է։ Երբ սիրում ես Քրիստոսին, այդժամ, չնայած սեփական մեղավորության ու տկարություններիդ զգացումին, դու վստահություն ունես, որ հաղթահարել ես մահը, որովհետև Քրիստոսի սիրո միության մեջ ես գտնվում։ Աստված արժանացնի մեզ տեսնելու Տիրոջ երեսը և՛ այստեղ՝ երկրի վրա, և՛ այնտեղ, ուր գնալու ենք։ Տերը երբեք ու ոչ մի տեղ չի թողնում մեզ։ Այն պահից, երբ Նա եկավ աշխարհ ու Սուրբ Կույսից ծնվելով՝