22 Օգոստոս, Եշ
06/06/2023
Հունիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մեկնարկեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի աշխատանքները: Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին ողջունեց և իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունն առանձնակի գոհունակությամբ
05/06/2023
«Պետք է ձեզ վերստին ծնվել» (Հովհ․ 3.7)։ Մարդիկ, շատ քիչ բացառությամբ, ճշմարտությունն աղարտում ու արդարությունն անիրավում են, որի պատճառով էլ եղծվում, ապականվում է մարդու բարոյական բնությունը, և մի՞թե դա չի հաստատվում նաև մարդկային կյանքի անցյալ ու ներկա պատմությամբ: Ձեր կյանքի ընթացքում չե՞ք հանդիպել այնպիսի մարդկանց, որոնք ավելի շատ առաջնորդվում են կույր կրքով, քան թե լրջմիտ կամքով: Նրանց մեջ ավելի շատ գծուծ շահն է խոսում, քան
03/06/2023
Ամեն մարդ պետք է իրեն տրված շնորհը բարուն ծառայեցնի: Քանի որ եթե Աստված մարդուն ինչ-որ շնորհով է օժտում, ապա նրանից պահանջելու է դա: Օրինակ՝ մարդու ուղեղը (նրան տրված) ուժ է, սակայն կախված այն բանից, թե ինչպես կօգտագործի իր խելքը՝ նա կարող է բարիք կամ չարիք գործել: Եթե շատ խելացի լինելով՝ մարդ ճիշտ է օգտագործում իր ընդունակությունները, ապա նա կարող է այնպիսի հայտագործություններ անել, որոնք կօգնեն մարդկանց: Սակայն իրեն տրված տվյալները
02/06/2023
Քննեցե՛ք Գրքերը, քանի որ կարծում եք, թե նրանցով հավիտենական կյանք կունենաք: Բայց այդ Գրքերն իսկ վկայում են Իմ մասին (Հովհ. Ե 39)։ Աստվածաշունչը ստվարածավալ գիրք է` կազմված շուրջ մեկուկես հազարամյակի ընթացքում շուրջ քառասուն հեղինակների` մարգարեների ու առաքյալների ձեռամբ, տարբեր լեզուներով (հիմնականում`
01/06/2023
Քրիստոնյա ընտանիքի առաջին խնդիրը երեխաներին Տիրոջ խոսքի համաձայն դաստիարկելն է: Իսկ դաստիարակության սկիզբը երեխաներին մկրտությամբ դեպի Աստված բերելն է: Նորածիններին մկրտելը ծնոնղների անմիջական պարտականությունն է: Եվ այդ պարտականությունը Տիրոջ կողմից դրված է նրանց վրա ի սկզբանե: Եթե ծնողի համար քրիստոնեական հավատը մեծ բարիք է, ապա նա չի կարող զրկել իր երեխային այդ բարիքից: Եթե Քրիստոսի հետ միությունը մարդու համար մեծագույն երջանկություն
31/05/2023
- Հա՛յր, հնում ասում էին. «Ավելի լավ է ներբաններդ մաշվեն, քան՝ վերմակդ»: Ի՞նչ նկատի ունեին այդ ասելով: - Դրանով ցանկանում էին ասել. «Ավելի լավ է աշխատելով ներբաններդ մաշես, քան պառկես անկողնում ու անգործության մատնվես»: Աշխատանքն օրհնություն է, Աստծու պարգև: Այն կենդանացնում է մարմինն ու թարմացնում ուղեղը: Եթե Աստված աշխատանք չտար մարդուն, ապա մարդը կբորբոսներ: Աշխատասեր մարդիկ նույնիսկ օր ծերության չեն դադարում աշխատելուց:
30/05/2023
«Ոչ մի մարդ երբեք այնպես չի խոսել, ինչպես այն մարդը» (Հովհ․ 7․46)։ Հիսուսի կյանքի սկիզբը մի նոր թվական բացեց Իսրայելի կրոնական պատմության մեջ և որոշ ժամանակ անց էլ նոր թվագրումը եղավ ամբողջ տիեզերքի պատմության համար: Հիսուս Քրիստոսի միջոցով կրոնական մտածումներն ու հավատալիքները հրեական և հեթանոսական ծեսերի կեղևից մաքրվեցին ու դրվեցին բուն հոգևոր տիրույթի մեջ: Եվ դարեր շարունակ հոգևորապես թմրած մարդկային գիտակցությունը Փրկչի
29/05/2023
Մեր աղոթքները լսելի չեն լինում, քանի որ մենք արժանի չենք լինում։ Պետք է դառնալ արժանի, որպեսզի աղոթել։ Մենք արժանի չենք, քանի որ չենք սիրում մեր մերձավորին այնպես, ինչպես՝ ինքներս մեզ։ Քրիստոս ի՞նչ է ասում․ «Եթե սեղանի վրա քո ընծան մատուցելու լինես և այնտեղ հիշես, թե քո եղբայրը քո դեմ մի ոխ ունի, քո ընծան թո՛ղ սեղանի առաջ և գնա՛ նախ հաշտվի՛ր քո եղբոր հետ և ապա ե՛կ քո ընծան մատուցի՛ր» (Մտթ․ 5։23, 24): Աղոթքը սկսելուց առաջ նախ գնա ու հաշտվիր