22 Օգոստոս, Եշ
03/06/2021
Սուրբ Գրքում դժվար թե գտնվի մի հատված, որտեղ չհանդիպենք այն կենսատու խոստումներին, որ Տերը տալիս է Իրեն հուսացողներին: Դավիթ արքան, որ Բարձրյալի հանդեպ հույսի լավագույն ուսուցիչն է, փառաբանում է Նրան և ասում. «Տերն իմ լույսն է ու կյանքը, ո՞ւմից վախենամ. Տերն իմ կյանքի ապավենն է, ո՞ւմից ես դողամ: Երբ չարագործ նեղիչներս ու թշնամիներս մոտեցան ինձ՝ մարմինս ուտելու, նրանք թուլացան ու ընկան» (Սաղմ. 26:1-3): Արքայի սիրտը մեծ էր և լի Աստծու հանդեպ
02/06/2021
Սերը կյանքի ներքին ուժն է, բոլոր բարիքների անսպառ աղբյուրը, քրիստոնյայի համազգեստը, առանց որի, ինչպես նշում են եկեղեցու հայրերը, նա չի տարբերվի ոչ քրիստոնյայից: Օրինակ, եթե զինվորականն իր համազգեստը չհագնի, ոչ ոք չի իմանա, որ նա զինվորական է, նույնպես քրիստոնյան Աստծու, բոլոր սրբերի, հրեշտակների և մարդկանց առջև ճանաչելի է դառնում միայն սիրո միջոցով: Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, ասաց. «Եթե սիրում եք Ինձ, կպահեք Իմ պատվիրանները» (Հովհ. 14:15),
01/06/2021
Ամռան առաջին օրը՝ հունիսի 1-ին, աշխարհի շատ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, նշում են կարևոր մի տոն՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Տոնը միջազգային է, քանի որ մոլորակի ողջ բնակչությանը հիշեցնում է պաշտպանել մոլորակի ամենափոքրիկ բնակիչների իրավունքները, անվտանգ դարձնել նրանց կյանքը՝ սեր, ուշադրություն և մշտական հոգատարություն ցուցաբերելով նրանց հանդեպ: Յուրաքանչյուր երեխայի համար ամենամեծ նվերը սերն է և ուշադրությունը, որ իրականում
31/05/2021
Մարդը ստեղծված է Աստծո պատկերով, օժտված ազատ կամքով և անմահ հոգով, բայց միևնույն ժամանակ մարդուն հատուկ են նաև անասնական հատկությունները ուտելու և սերնդագործման հետ կապված իրողություններով, մարդը հակված է դեպի անասնական կիրքը, որկրամոլությունը և այլ ահավոր մեղքերը: Եվ թվում է, թե մարդը աստվածային և կենդանական հատկությունների խառնուրդ է: Սակայն Երկնքի Արքայության մեջ մարդը լինելու է միայն իր աստվածային հատկություններով: Քրիստոս ասաց.
29/05/2021
Աշխարհի արարումից ի վեր մարդը կարիք ունի Աստծու հետ հաղորդակցության: Աստծու հետ զրույցը՝ աղոթքը, քրիստոնյայի կյանքի կարևորագույն զրույցն է, նրա կյանքի ուղեցույցն ու անբաժանելի մի մասը: «Ես երբեմն նախանձում եմ այն մարդկանց, ովքեր ապրել են Քրիստոսի ժամանակներում: Ի վերջո, նրանք տեսան Նրան իրենց սեփական աչքերով, լսեցին Նրան և նույնիսկ կարող էին խոսել Նրա հետ: Բայց կարծում եմ, որ մենք նրանց համեմատ ավելի լավ վիճակում ենք: Քանի որ նրանք հաճախ
28/05/2021
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին և շնորհավորում Հանրապետության տոնի առիթով։ Այս տարի մեր երկրի համար բարդ ու ծանր իրավիճակում ենք նշում Հանրապետության տոնը և վերստին անդրադառնում Հայաստանի Առաջին Հանրապետության հաստատման հիշատակներին։ Ավելի քան 100 տարի առաջ ցեղասպանության և հայրենազրկման դառը հարվածները կրած մեր ժողովուրդը կանգնել էր նաև իր հայրենիքի արևելյան
26/05/2021
- Հա՛յր, սուրբ Գրիգոր Պալամասը գրում է, որ առաքինությունները, քանի որ մոտ են Աստծու առաքինություններին, մարդուն ունակ են դարձնում Աստծուն ընդունելու, սակայն չեն միավորում Նրա հետ: Իսկ աղոթքն իրականացնում է Աստծու հետ կապը: Նա ի՞նչ նկատի ունի: - Սրբազանը խոսում է մաքուր աղոթքի մասին: - Մաքուր աղոթքն ի՞նչ է: - Երբ հոգևոր ազնվություն, անձնազոհություն կա, մարդ հարազատանում է Աստծուն, Նրա հետ կապ է ունենում, և միտքը մշտապես Աստծու մեջ է գտնվում:
25/05/2021
Մայիսի 23-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, մասնակցեց «Փափուկ ուժը՝ որպես Հայաստանում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու պատմամշակութային դերի սահմանափակմանն ուղղված կոշտ քաղաքականություն» թեմայով սեմինարին, որը վարեց աղանդագետ, «Դիալոգ» հասարակական կազմակերպության համահիմնադիր և նախագահ Ալմաստ Մուրադյանը: Սեմինարը,