22 Օգոստոս, Եշ
08/10/2021
Աստծուն ճշմարտապես հավատացող և սիրող անձը չի կարող անտարբեր գտնվել իր մերձավորի հանդեպ, որ Աստծու պատկերն ու նմանությունն ունի: Սրբերը Երկնային Արքայության արժանացան, քանի որ անտարբեր չէին իրենց շրջապատող մարդկանց հանդեպ: Երջանիկ է նա, ով տեսնում է ուրիշի ցավը և օգնում ու անվերջ բարին սերմանում: «Երբեմն մի փոքր սրտակցությունը, մի ջերմ խոսքը, մի ուշադիր վերաբերմունքը կարող է փոխել մարդու կյանքը, ով հակառակ դեպքում ստիպված կլիներ միայնակ
07/10/2021
Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում մեր ժամանակակցի անկեղծ պատմությունը, որը կլինիկական մահ է տարել և եղել դժոխքում: Բարի օր: Անունս Արգիրիս Միտցիս է: Ես ապրում եմ Կիլկիս շրջանի (Հունաստան) Մեգալի-Վրիսի քաղաքում: Այսօր ձեզ կպատմեմ այն, ինչ վերապրեցի կլինիկական մահից հետո: Ես խորհրդակցեցի իմ հոգևոր հոր՝ հայր Կիրիլի հետ, և նա ինձ առաջարկեց պատմել մարդկանց դրա մասին: Հավանաբար ձեզնից ոմանք կծիծաղեն ինձ վրա: Բայց եթե հարյուրից գոնե մեկը
06/10/2021
Ըստ Սուրբ Գրքի՝ Աստծու պատկերն ու նմանությունը կրող անձի համար մերձավորը նա է, ով այդ պահին իր ուշադրութան և հոգածության կարիքն ունի: Քրիստոնյաների համար գթասրտության մեծ օրինակ հանդիսացավ Քրիստոս, Ով Իր հետևորդներին պատգամեց. «Գթասիրտ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է գթասիրտ» (Ղուկ. 6:36): Երկնավոր Հորը նմանվել ձգտող անձն ոչ թե ինքն է փնտրում մերձավորներ, այլ ինքն է ջանում դառնալ շատերի համար մերձավոր: 20-րդ դարի եկեղեցու հայրերից՝
05/10/2021
Ինչպես դարեր ու հազարամյակներ առաջ, այնպես էլ այսօր, Տերը պատգամում է մեզ՝ վերցրու և կարդա այն Գիրքը, որը Սուրբ է՝ գրված Իր շնչով (Բ Տիմոթեոս 3:16): Գրքերի այս գիրքը իր մեջ պարունակում է Աստծու խոսքը (Ա Թեսաղոնիկեցիներ 2:13) և որը նախ և առաջ «Աստծո զորություն է՝ ի փրկություն բոլոր հավատացյալների» (Հռոմեացիներ 1:16): Սբ. Հովհան Ոսկեբերանը նշում է, որ անհնար է, որ որևէ մեկը կարողանա փրկվել առանց Սբ. Գրքի ընթերցանության: Իսկ նրանք, ովքեր արդարանում
04/10/2021
- Հա՛յր, ինչո՞ւ է, որ աղոթքի պահին երբեմն ակնհայտորեն զգում ենք շնորհը, իսկ մեկ այլ անգամ ոչինչ չենք զգում: - Բարեգութ Աստված ժամանակ առ ժամանակ նման օրհնություններ է տալիս մեզ սխրանքի մղելու համար: Ինչպես որ մենք ենք երեխային կոնֆետ տալիս ու ասում. «Եթե քեզ լավ պահես, էլի կստանաս»,- այդպես էլ Աստված է մեզ «կոնֆետներ» տալիս, որպեսզի հասկանանք, թե Նա որքան քաղցր է և ճգնենք՝ Նրան հաճոյանալու և Նրա կողքին լինելու համար: - Իսկ այն քաղցրությունը,
02/10/2021
Կեսարիայում Կոռնելիոս անունով մի հեթանոս հարյուրապետ կար, ով բարեպաշտ ու աստվածավախ էր, շատ ողորմություններ էր անում ժողովրդի մեջ և միշտ Աստծուն աղոթում էր: Աստծո հատուկ հայտնությունը եղավ Կոռնելիոսին, որի շնորհիվ նա քրիստոնյա դարձավ (Գործք 10): Կոռնելիոսի օրինակը ցույց է տալիս, թե ինչպես պիտի փրկվեն այլ կրոնի ներկայացուցիչները: Փրկության համար նրանք պետք է քրիստոնեություն ընդունեն: Սա ծայրահեղ հայտարարության պես է հնչում որոշ մարդկանց
01/10/2021
Արարիչ Աստված, սիրով արարելով մարդուն, նրա մեջ դրել է առաքինությունների գլուխը համարվող սերը, որ կյանքի է կոչվում միմյանց հանդեպ ուշադրությամբ, հարգանքով և հոգածությամբ: Մերձավորին սիրողն իր հնարավորության չափով զոհաբերում է իր հոգևոր ու նյութական կարողությունից և հարստանում առաքինազարդ լիարժեք կյանքով, որի պտուղը հավիտենական երանելի կյանքն է: Ս. Բարսեղ Մեծն ասել է, որ մերձավորին սիրողը փնտրում է ոչ թե իր, այլ մերձավորի օգուտը՝ ի շահ
30/09/2021
- Հա՛յր, աբբա Իսահակի խոսքերն ի՞նչ են նշանակում, երբ նա գրում է արցունքների մասին. «Արցունքներ կան, որ այրում ու մաշում են մարմինը, իսկ կան այնպիսիք, որ առույգացնում ու սնում են այն. արցունքները, որ ծնունդ են առնում խոնարհ սրտի խանդաղատանքից մեղքի պատճառով, այրում ու մաշում են սիրտը… Իսկ այլ կարգի արցունքները առաջանում են տնօրինումից ու դատողությունից, դրանք զարդարում են դեմքն ու սնուցում մարմինը»: - Առաջինը ապաշխարության արցունքներն