22 Օգոստոս, Եշ
9 այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Արդար դատո՛վ դատեցէք, ողորմութի՛ւն եւ գթութի՛ւն արէք իւրաքանչիւրն իր եղբօրը: 10 Մի՛ կեղեքէք այրուն, որբին, պանդխտին եւ տնանկին: Թող ոչ ոք իր սրտում ոխ չպահի իր ընկերոջ դէմ՝ նրա գործած չարիքների համար»: 11 Բայց նրանք լսել չուզեցին, այլ յիմարաբար իրենց թիկունքը շրջեցին եւ ծանրացրին իրենց ականջները՝ չլսելու համար: 12 Նրանք իրենց սրտերը անհնազանդ դարձրին՝ չլսելու համար իմ օրէնքներն ու խօսքերը, որ ուղարկեց Ամենակալ Տէրն իր Հոգով՝ նախորդ մարգարէների միջոցով, ուստի մեծ բարկութիւն եղաւ Ամենակալ Տիրոջ կողմից: 13 «Եւ այնպէս պիտի լինի, որ, օրինակ, ինչպէս մէկը խօսում, եւ նրան չեն լսում, այնպէս էլ նրանք պիտի կանչեն, եւ ես չեմ լսելու նրանց», -ասում է Ամենակալ Տէրը: