22 Օգոստոս, Եշ
3 Օտարազգին, որ եկել յարել է Տիրոջը, թող չասի, թէ՝ «Տէրը մերժեց ու վանեց ինձ իր ժողովրդից», եւ ներքինին էլ թող չասի, թէ՝ «Ես չոր փայտ եմ»: 4 Այսպէս է ասում Տէրը ներքինիներին. «Ովքեր կպահեն իմ պատուիրանները, կնախընտրեն այն, ինչ ես եմ կամենում, եւ իմ ուխտի մէջ կմնան, 5 նրանց իմ տան մէջ եւ իմ պարսպի ներսում աւելի անուանի տեղ կտամ, քան որդիներին ու դուստրերին, կտամ նրանց յաւիտենական մի անուն, որ չի կորչելու: 6 Իսկ այն այլազգիներին, որոնք եկել յարել են Տիրոջը, որպէսզի ծառայեն նրան եւ սիրեն նրա անունը, լինեն նրա համար ծառաներ եւ աղախիններ, ու բոլոր նրանց, որոնք կպահեն իմ շաբաթները եւ չեն պղծի ու կմնան իմ ուխտի մէջ, 7 նրանց կտանեմ իմ սուրբ լեռը, կուրախացնեմ նրանց իմ աղօթքի տան մէջ, նրանց ողջակէզներն ու ընծաներն ընդունելի կլինեն իմ սեղանի վրայ, քանզի իմ տունը բոլոր հեթանոսների համար աղօթքի տուն պիտի կոչուի»: