22 Օգոստոս, Եշ
20 Ով որ մեղանչի, նա էլ պիտի մեռնի, իսկ որդին հօր մեղքը չպիտի կրի, ոչ էլ հայրը՝ իր որդու անիրաւութիւնները: Արդարի արդարութի՛ւնն է իր վրայ ընկնելու, անօրէնի անօրէնութիւնը՝ իր վրայ»: 21 «Անօրէնը եթէ յետ կանգնի իր գործած անօրէնութիւններից ու պահի իմ բոլոր պատուիրանները, արդարութիւն գործի ու ողորմածութիւն անի, - ապրելով ապրելու է ու չի մեռնելու: 22 Նրա գործած բոլոր մեղքերը, կատարած բոլոր անիրաւութիւնները չեն յիշուելու, այլ իր գործած արդարութեան համար նա ապրելու է: 23 Մի՞թէ ես մեղաւորի մահն եմ տենչում, - ասում է Տէր Աստուածը, - եւ ոչ թէ այն, որ նա չար ճանապարհից յետ դառնայ ու ապրի: