22 Օգոստոս, Եշ
9 Ջանա՛ իսկոյն գալ ինձ մօտ, 10 որովհետեւ Դեմասն ինձ լքեց եւ աշխարհը սիրեց. նա գնաց Թեսաղոնիկէ, Կրեսկէսը՝ Գալիլիա, Տիտոսը՝ Դաղմատիա: 11 Ղուկասն է միայն ինձ հետ: Մարկոսին վերցնելով՝ քեզ հետ բեր, որովհետեւ նա ինձ պէտք է ծառայութեան համար: 12 Տիւքիկոսին ուղարկեցի Եփեսոս: 13 Տրովադայում թողեցի վերարկուն՝ Կարպոսի մօտ. երբ գաս, հետդ բեր այն. բեր նաեւ գրքերը, մանաւանդ՝ մագաղաթները: 14 Աղեքսանդրոսը բազում չարչարանքներ պատճառեց ինձ: Թող Տէրը նրան հատուցի ըստ իր գործերի: 15 Նրանից դու էլ զգուշացիր, որովհետեւ մեր խօսքերին շատ հակառակուեց: 16 Առաջին ատեանի ժամանակ ոչ ոք ինձ թիկունք չկանգնեց. բոլորը լքեցին ինձ: Այդ թող նրանց յանցանք չհամարուի: 17 Բայց Տէրն օգնեց ինձ եւ զօրացրեց ինձ, որպէսզի ինձնով հաստատուի քարոզութիւնը, եւ բոլոր հեթանոսները լսեն այն: Առիւծի բերանից փրկուեցի ես: 18 Տէրն ինձ կազատի բոլոր չար գործերից եւ կհասցնի իր երկնային արքայութեանը. նրան՝ փառք յաւիտեանս յաւիտենից: Ամէն: 19 Ողջունի՛ր Պրիսկային եւ Ակիւղասին, նաեւ՝ Օնեսիփորոսի ընտանիքին: 20 Երաստոսը մնաց Կորնթոսում: Տրոփիմոսին հիւանդ վիճակում թողեցի Մելիտոսում: 21 Աշխատի՛ր գալ նախքան ձմեռը: Քեզ ողջունում են Եբուղոսը, Պուդէսը, Ղինոսը, Կլոդիան ու բոլոր եղբայրները: 22 Տէր Յիսուս Քրիստոս լինի քո հոգու հետ: Աստծոյ շնո՜րհը քեզ հետ: