22 Օգոստոս, Եշ
2 Այն օրն Աստուած իր խորհրդաւորութեամբ ու փառքով պիտի ճառագի երկրի վրայ՝ բարձրացնելու եւ փառաւորելու համար Իսրայէլի մնացորդներին: 3 Թէ՛ Սիոնից մնացածները եւ թէ՛ Երուսաղէմից մնացածները, բոլորը, որոնք Երուսաղէմի կենաց գրքի մէջ են գրուած, սուրբ պիտի կոչուեն, 4 քանզի Տէրը Սիոնի եւ Երուսաղէմի տղաների ու աղջիկների աղտեղութիւնը պիտի լուանայ, դատաստանի հոգով եւ այրման հոգով արիւնը նրանց միջից պիտի սրբի: 5 Նա պիտի գայ, եւ Սիոն լեռան բոլոր տեղերը ու նրա շուրջը եղած ամէն ինչ ցերեկն ամպհովանի պիտի ունենան, իսկ գիշերը պիտի ծածկուեն ամենայն փառաւորութեամբ, կարծես բորբոքուած կրակի լոյսով ու ծխով: 6 Հովանի պիտի լինի տօթի դէմ, եւ ապաստարան ու ծածկ՝ սաստկաշունչ եղանակի ու անձրեւի դէմ: