22 Օգոստոս, Եշ
21Քաջալերուեցէ՛ք, ո՛վ զաւակներ, ձա՛յն տուէք Աստծուն, եւ նա ձեզ կ՚ազատի թշնամիների բռնութիւնից, նրանց ձեռքից։ 22Ձեր փրկութեան համար ես յոյսս դրեցի յաւիտենական Տիրոջ վրայ եւ Սրբից ուրախ լուր առայ այն ողորմութեան մասին, որ շուտով ձեզ է գալու ձեր յաւիտենական Փրկչից։ 23Ձեզ ճանապարհ դրի սգով ու լացով, սակայն Աստուած յաւիտենապէս ձեզ ինձ է տալու ցնծութեամբ եւ ուրախութեամբ։ 24Ինչպէս այժմ Սիոնի պանդուխտները տեսան ձեր գերութիւնը, այնպէս էլ ընդհուպ պիտի տեսնեն Աստծու կողմից ձեր փրկութիւնը, որ ձեզ է հասնելու յաւիտենական Տիրոջ մեծափառութեամբ ու լոյսով։