22 Օգոստոս, Եշ
20 Եւ Յիսուս աչքերը բարձրացրեց իր աշակերտների վրայ ու ասաց. 21- Երանի՜ հոգով աղքատներիդ, որովհետեւ Աստծու արքայութիւնը ձերն է։ 22- Երանի՜ նրանց, որ քաղցած են այժմ, որովհետեւ պիտի յագենան։ 23- Երանի՜ նրանց, որ այժմ լալիս են, որովհետեւ պիտի ծիծաղեն։ 24- Երանի՜ է ձեզ, երբ որ մարդիկ ձեզ ատեն եւ երբ որ ձեզ մերժեն եւ նախատեն ու մարդու Որդու պատճառով ձեր մասին չար անուն հանեն։ 25Ուրախացէ՛ք այդ օրը եւ ցնծացէ՛ք, որովհետեւ ձեր վարձը մեծ է երկնքում. նրանց հայրերը նոյն ձեւով էին վարւում մարգարէների հանդէպ։ 26 Բայց վա՜յ ձեզ՝ հարուստներիդ, որովհետեւ դուք ձեր մխիթարութիւնը ստացել էք։