22 Օգոստոս, Եշ
22Արդ, ո՛վ ժողովուրդների բռնակալներ, եթէ իշխանութեան գահեր եւ մականներ էք տենչում, ապա պատուեցէ՛ք իմաստութիւնը, որպէսզի յաւիտեան թագաւորէք։ 23Իսկ թէ ի՞նչ է իմաստութիւնը եւ ինչպէ՞ս է ծագել այն, ես կը պատմեմ. 24ես չեմ թաքցնի ձեզնից նրա գաղտնիքները, այլ այն կը քննեմ արարածների ստեղծման սկզբից եւ կը բացայայտեմ նրա իմացութիւնը։ 25Ես չեմ շեղուի ճշմարտութիւնից եւ ոչ էլ նրան կը հետեւեմ այն անձի նման, որ մաշուել է նախանձից, քանի որ այդպիսի մէկը հաղորդ չէ իմաստութեանը։ 26Իմաստունների բազմութիւնն աշխարհի փրկութիւնն է, իմաստուն թագաւորը՝ ժողովուրդների ամրութիւնը։