22 Օգոստոս, Եշ
33:22Տէրն է մեր հայրը, Տէրն է մեր դատաւորը, Տէրն է մեր իշխանը, Տէրն է մեր թագաւորը, Տէրն է մեր փրկիչը, նա է փրկելու մեզ։ 23Կտրուեցին քո պարանները, որովհետեւ չդիմացան, կայմն էլ թեքուեց եւ չի բացելու առագաստը ու չի պարզելու դրօշը մինչեւ կորստեան մատնուելը: 24Այնուհետեւ բազում կաղեր աւարառութիւն պիտի կատարեն։ Ժողովուրդը, որ բնակւում է դրանց մէջ, չպիտի ասի, թէ՝ տանջուեցինք, որովհետեւ նրա մեղքերին թողութիւն է լինելու։
34:1 Մօ՛տ եկէք ու լսեցէ՛ք, ո՛վ հեթանոսներ, ակա՛նջ դրէք, ո՛վ իշխաններ. թող լսի երկիրը՝ իր մէջ գտնուողների հետ, աշխարհը՝ իր մէջ ապրող ժողովուրդների հետ։