22 Օգոստոս, Եշ
4:36 Նայի՛ր դէպի արեւելք, ո՛վ Երուսաղէմ, եւ տե՛ս Աստծուց քեզ եկած ուրախութիւնը: 37 Ահա գալիս են քո որդիները, որոնց ճանապարհ էիր դրել, գալիս են՝ Սրբի խօսքով հաւաքուած արեւելքից մինչեւ արեւմուտք, ուրախացած Աստծու փառքով:
5:1 Ո՛վ Երուսաղէմ, հանի՛ր քո սգի ու լլկանքի զգեստը եւ յաւիտեա՛ն հագիր Աստծու փառքն ու վայելչութիւնը, 2 ա՛ռ քո վրայ Աստծու արդարութեան վերարկուն եւ դի՛ր գլխիդ յաւիտենական Տիրոջ փառքի խոյրը, 3 որպէսզի Աստուած երկնքի ներքոյ ցոյց տայ քո ամբողջ պայծառութիւնը: 4 Աստծու կողմից քո անունը յաւիտեան կը կոչուի խաղաղութիւն, արդարութիւն եւ աստուածպաշտութեան փառք: 5 Ելի՛ր, Երուսաղէ՛մ, կանգնի՛ր բարձունքի վրայ, նայի՛ր դէպի արեւելք ու տե՛ս Սրբի խօսքով արեւելքից մինչեւ արեւմուտք հաւաքուած քո որդիներին, որոնք ուրախացել են Աստծուց յիշուած լինելու համար: 6 Նրանք քեզնից հեռացան հետիոտն, թշնամիներից քշուած, բայց Աստուած նրանց քեզ մօտ է բերում փառքով, ինչպէս թագաւորական գահ բարձրացածների: 7 Արդարեւ, Աստուած հրաման է արձակել, որ բոլոր բարձր լեռները, յաւերժական բլուրները խոնարհուեն, ձորերը լցուեն, որպէսզի երկիրը հարթուի, Իսրայէլն Աստծու փառքով ապահով քայլի, 8 իսկ բոլոր անտառները եւ ամէն մի անուշաբոյր ծառ Աստծու հրամանով հովանի լինեն Իսրայէլին: 9 Աստուած պիտի առաջնորդի Իսրայէլին ուրախութեամբ, իր փառքի լոյսով՝ իր ողորմութեամբ ու արդարութեամբ հանդերձ: