22 Օգոստոս, Եշ
8Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ Սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտռում է, թէ ո՛ւմ կուլ տայ։ 9Դիմադրեցէ՛ք նրան՝ հաստատուն լինելով հաւատի մէջ. իմացէ՛ք, որ ձեր եղբայրներն էլ աշխարհում կրում են նոյն չարչարանքները։ 10Եւ բոլոր շնորհների Աստուածը, - որ ձեզ կոչեց իր յաւիտենական փառքին Քրիստոս Յիսուսի միջոցով, որին մի փոքր ժամանակ չարչարակից պիտի լինէք, - թող վերականգնի, զօրացնի, հաստատահիմն դարձնի ձեզ։ 11Նրան իշխանութի՜ւն եւ փա՜ռք յաւիտեանս։ Ամէն։