Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակում անցկացվեց «Զատկական փառատոն»

Մարտի 31-ին Հայ եկեղեցին նշեց Տիրոջ հրաշափառ Հարության տոնը, ինչի առթիվ Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագի ավարտին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը եկեղեցու բակում անցկացրեց «Զատկական փառատոն»։ Արդեն երրորդ տարին է, որ մշակութային այս կարևոր իրադարձությունը հնարավորություն է տալիս կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին ցուցադրել իրենց ձեռքի աշխատանքներն ու հանդես գալ երաժշտական և պարային կատարումներով։ Փառատոնի  ընթացքում երեխաները հնարավորություն ունեցան մասնակցելու վարպետության դասերին և պատրաստելու օրվա խորհրդանիշ ձեռքի աշխատանքներ:

Փառատոնին իրենց մասնակցություն էին բերել նաև այլ մասնագիտացված կառույցների անդամներ: «Զատկական փառատոն»-ը երեխաներին զատկական տոնախմբություն պարգևելուց զատ հնարավորություն տվեց բացահայտելու իրենց կարողությունները, գտնելու նոր ընկերներ և նպաստելու ազգային, համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի ու քաղաքացու ձևավորմանը։

 

Կարինե Սուգիկյան

02.04.24

Տոնացույց 2024

ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․