22 Օգոստոս, Եշ
Մինչ վանական դառնալը Հայր Լոնգինը զամբյուղագործի արհեստանոցում էր աշխատում: Նա պարտավոր էր ամեն օր տասնհինգ զամբյուղ գործել: Մի անգամ մեծ եռանդով աշխատեց ու քսան զամբյուղ գործեց:
- Մի՞թե հավելավճար չպիտի ստանամ դրանց դիմաց,- հարցրեց իր գործատուին:
- Այո՛,- պատասխանեց նա,- բայց Աստվածաշնչում գրված է. «Երեսիդ քրտինքով քո հացը վաստակես»:
- Սակայն ոչ մի տեղ գրված չէ, որ քոնն էլ պիտի վաստակեմ,- առարկեց Լոնգինը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի