22 Օգոստոս, Եշ
Մի մարդ կար, որ ամեն ինչից վախենում էր՝ մթությունից, սարդերից, չար մարդկանցից: Եվ շուտով վախից դադարեց ընդհանրապես տանից դուրս գալ: Մի օր էլ մի օտարական էր անցնում այդ կողմերով և մարդը նրան իր տուն թողեց՝ գիշերելու: Պատմեց նրան իր դժբախտության մասին, որին այդ մարդն պատասխանեց.
- Մի վախ կա, որից հարկ չէ վախենալ ու եթե ճանաչես այն, ապա այլևս ուրիշ ոչնչից չես վախենա: Գնա ու փնտրիր այն, իսկ երբ սկսես վախենալ՝ միանգամից աղոթիր ու թող Աստված պահապան լինի քեզ:
Եվ մարդը, որքան էլ, որ սարսափում էր, գնաց որոնելու այն վախը, որից վախենալ պետք չէ: Անցավ բարձր լեռներով ու մութ անտառներով, արագահոս գետերով ու խորը կիրճերով: Եվ երբ ահը պատում էր նրան, սկսում էր Աստծուն աղոթել և վախերը նահանջում էին:
Այդպես ողջ աշխարհով շրջեց ու հասկացավ, որ իրապես պետք է միայն մեկ բանից վախենալ՝ առանց Աստծո մնալուց:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի