22 Օգոստոս, Եշ
Անապատական հայրերը մեկ անգամ չէ, որ գործ են ունեցել քոչվոր ցեղերի հետ: Ահա, այդ ցեղերից մեկի առաջնորդն էլ մի անգամ աբբա Եսայու մոտ եկավ ու հայտարարեց, որ ուզում է քրիստոնյա դառնալ:
- Դու իմ սիրտն ուրախությամբ ես լցնում,- ասաց ծերը,- բայց երկու կին ունես: Անհրաժեշտ է, որ նրանցից մեկից հրաժարվես:
- Այդպես էլ կանեմ, Հա՛յր, եթե Սուրբ Գրքի մեջ գոնե մի տեղ ցույց տաս, որտեղ երկկնությունը դատապարտվում է:
- «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել»,- պատասխանեց ծերը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի