22 Օգոստոս, Եշ
Գերաշնորհ Սրբազան հա´յր,
Արարատյան Հայրապետական թեմի քահանայից դասի, ողջ աշխատակազմի և հավատացյալ հայորդիների անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբազնության քահանայական ձեռնադրության տարեդարձի առթիվ:
Սիրելի՛ Սրբազան հայր, աղոթում ենք, որ Տերն առատացնի Ձեր շնորհներն ու առավել օրհնի եկեղեցաշեն ու հայրենանվեր Ձեր ընթացքը:
Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, աստվածային զորակցություն՝ շարունակելու հոգևոր ուխտի այն ճանապարհը, որը Ձեր ամենօրյա ծառայության ընթացքում արժևորել եք ազգանվեր գործունեությամբ՝ հաղթահարելով բազում մարտահրավերներ հանուն մեր Մայր Եկեղեցու պայծառ ընթացքի:
Որդիական խոնարհութեամբ մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբազնութեան սուրբ աջոյն: