22 Օգոստոս, Եշ
Հայր Սառռայի մասին ասում էին, թե տասներեք տարի պոռնկության դևից դաժան պատերազմի մեջ էր և երբեք չաղոթեց Աստծուն` այն իրենից վերցնելու համար, այլ միշտ այսպես էր աղոթում Տիրոջը. «Տե՛ր, տո՛ւր ինձ համբերություն, որ հաղթեմ նրան»: Մի օր էլ սաստիկ պատերազմ ունեցավ և բարձրացավ տանիք` աղոթելու: Այդժամ նրան հայտնապես երևաց դևը և ասաց. «Դո՞ւ ես ուզում ինձ հաղթել, Սառռա»: Սառռան ասաց նրան. «Ե՛ս չեմ ուզում քեզ հաղթել, քա՛վ լիցի, այլ Հիսո՛ւս Քրիստոս, Ով Տերն է ամեն բանի»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016