22 Օգոստոս, Եշ
Հայր Մովսեսը, որ քարայրում էր ապրում, մի անգամ ընկավ պոռնկական պատերազմի մեջ և, չկարողանալով հանդարտվել իր տեղում, գնաց և այդ մասին պատմեց հայր Իսիդորոսին: Հայր Իսիդորոսն աղաչեց նրան՝ վերադառնալ իր խուցը, սակայն նա հանձն չառավ` ասելով. «Չե՛մ հանդարտվի, հա՛յր»: Այնժամ հայր Իսիդորոսը հրավիրեց նրան բարձրանալ տանիքը և ասաց. «Նայի՛ր արևմուտք»: Հայր Մովսեսը, նայելով այն կողմ, տեսավ դևերի մի բազմություն, որ փոթորկվում էին՝ ինչպես պատերազմում: Ապա հայր Իսիդորոսն ասաց. «Նայի՛ր արևելք»: Եվ նա նայելով՝ տեսավ սուրբ հրեշտակների բազմությունը: Հայր Իսիդորոսն ասաց. «Ահա սրանք, որ արևմուտքում են, սրբերի դեմ են պատերազմում, իսկ որոնց արևելքում տեսար, Աստծուց են առաքված` օգնելու համար սրբերին»: Եվ հայր Մովսեսը տեսավ, որ բազում են նրանք, ովքեր սրբերի հետ են: Եվ այդպես գոհացած Աստծուց` քաջալերվեց հայր Մովսեսը և կրկին դարձավ իր այրը:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016