22 Օգոստոս, Եշ
Մի եղբայր գնաց հայր Թեոդորոսի մոտ և սկսեց մեծամեծ բաներից խոսել և քննել գործեր, որոնք ինքը բնավ չէր գործել: Ծերը նրան ասաց. «Դու ո՛չ նավն ես գտել, ո՛չ նավի ծախսն ես վճարել, ոչ էլ ծովն է մտել քո նավը, բայց կամենում ես դժվարամատչելի քաղաքը մտնել: Դու նախ գործի՛ր, հետո կխոսես»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016