22 Օգոստոս, Եշ
Մի կույս եկավ ծերի մոտ ու ասաց.
- Աբբա՛, ես վեց շաբաթ պահք եմ պահում և ամեն օր Սուրբ Գիրք եմ կարդում:
- Չքավորությունը քեզ համար դարձե՞լ է նույնը, ինչ լիությունը,- հարցրեց ծերը:
- Ոչ:
- Անպատվությունն՝ ինչպես գովասա՞նք:
- Ոչ:
- Թշնամիներն՝ ինչպես ընկերնե՞ր:
- Ոչ:
- Ուրեմն գնա և ջանք թափիր, դու ոչինչ չունես:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի