22 Օգոստոս, Եշ
Ճգնավոր Հայրերից մեկը հայտնի էր իր իմաստուն խորհուրդներով, որ իր մոտ եկող աշխարհականներին էր տալիս: Մի անգամ մի մարդ եկավ նրա մոտ ու պատմեց, որ մի խելահեղ որդի ունի, որին ցանկանում է ժառանգությունից զրկել, բայց չգիտի, թե ինչպես անի, որ նրան կատաղության չհասցնի:
- Որդիդ շուն ունի՞,- հարցրեց ծերը:
- Այո՛:
- Այդ դեպքում որդուդ ասա, որ իրեն ժառանգությունից կզրկես, եթե մեկ տարվա ընթացքում շանը կարդալ չսովորեցնի:
Մարդուն շատ դուր եկավ խորհուրդը, շնորհակալություն հայտնեց ծերին ու հեռացավ: Բայց առավոտյան վերադարձավ շատ տխուր:
- Ի՞նչ ասաց որդիդ,- հարցրեց վանականը:
- Ասաց. «Շատ լավ, հայրի՛կ: Բայց մեկ տարվա ընթացքում շատ բան կարող է տեղի ունենալ: Հնարավոր է, որ ես մեռնեմ, հնարավոր է՝ դու, բայց ավելի շուտ շունը կսատկի…»:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի