22 Օգոստոս, Եշ
Մեկ ուրիշը հարցրեց ծերին. «Ի՞նչ անեմ, որ ապրեմ հոգով»: Ծերը պատասխանեց և ասաց. «Զսպի՛ր որկորդ ու լեզուդ, փախի՛ր երիտասարդներից ու կանանցից, իշխանություն մի՛ վերցրու և նյութական ստացվածք մի՛ ունեցիր, քեզ մի՛ համեմատիր եղբայրների հետ՝ գործի և խոսքի մեջ, ոչ մեկին մի՛ հակառակվիր, այլ գովի՛ր ճշմարիտն ու արդարը, իսկ ստի մասին ասա՛` դո՛ւ գիտես: Արա՛ այս ամենը և կապրես»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016