22 Օգոստոս, Եշ
Մի օր հայր Եսային հաց էր ուտում ու հացը թրջում էր աղաջրով, և տեսնելով հայր Աքիլասին` թաքցրեց: «Այդ ի՞նչ էիր ուտում», – հարցրեց հայր Աքիլասը: Եվ նա ասաց. «Թողությո՛ւն տուր ինձ, հա՛յր, որովհետև այսօր տոթին արմավ էի կտրում, և կոկորդս չորացավ, ու չկարողացա հացը աղով կուլ տալ, ուստի պնակի մեջ աղաջուր սարքեցի և հացը թրջեցի»: Եվ Աքիլասը հեկեկալով ասաց. «Եկե՛ք, տեսե՛ք Եսայիասին, որ Սկյութիայում սպաս է ուտում: Եթե այդպես պիտի անես, ապա ինչո՞ւ ես այստեղ, ե՛լ գնա՛ Եգիպտոս, ո՛վ մարդ»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016