22 Օգոստոս, Եշ
Դարձյալ պատմեց աբբա Պոլիքրոնիոս քահանան, թե՝ ոմն ծեր բնակվում էր աբբա Պետրոսի այս միաբանությունում և բազմիցս գնում էր Հորդանանի քարանձավ` խոկալու, և որտեղ առյուծների անձավներ էր գտնում, այնտեղ էր նստում: Մի օր թիկնոցի մեջ առյուծի երկու կորյուններ բերեց, դրեց եկեղեցու մեջ և ասաց. «Եթե պահեինք մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատվիրանները, սրանք չէին կարող մեզ վախեցնել, սակայն մեղքերի պատճառով ծառաներ դար ձանք»: Եվ մեզ խրատելով` գնաց իր սենյակը:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016