22 Օգոստոս, Եշ
Մի մարդ մահվանից հետո երկնքում հայտնվեց: Դրախտի դարպասների մոտ հրեշտակը դիմավորեց նրան.
- Պետք է հարյուր միավոր հավաքես, որպեսզի այս դարպասներից ներս անցնես: Պատմիր ինձ քո բոլոր բարի գործերի մասին, որ երկրի վրա գործել ես, իսկ ես կասեմ, թե քանի միավոր ես հավաքել:
- Լավ,- պատասխանեց մարդը,- ես հիսուն տարի ապրել եմ կնոջս հետ և ոչ մի անգամ չեմ դավաճանել նրան, նույնիսկ իմ սրտում:
- Հրաշալի՜ է,- բացականչեց հրեշտակը,- երեք միավոր ես ստանում դրա համար:
- Երե՞ք,- զարմացավ մարդը,- դե լավ: Ողջ կյանքս եկեղեցի եմ գնացել, տասանորդ եմ վճարել, աղքատներին օգնել:
- Հիանալի՜ է,- ասաց հրեշտակը,- դա երկու միավորի է արժանի:
- Միայն երկո՞ւ,- ապշեց մարդը,- Ես անվճար ճաշարան եմ բացել, ծերանոցում եմ աշխատել:
- Գովելի՜ է: Եվս չորս միավոր ես վաստակում,- ասաց հրեշտակը:
- Չո՞րս,- հուսահատությամբ բացականչեց մարդը,- Ուրեմն միայն Աստծո ողորմածությամբ կարող եմ դրախտում հայտնվել:
- Այդ դեպքում անցի՛ր,- պատասխանեց հրեշտակը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի