22 Օգոստոս, Եշ
Ոմն եղբայր հարցրեց ծերին և ասաց. «Ի՞նչ է չարախոսությունը»: Եվ ծերն ասաց. «Եթե ասես. «Այս եղբայրը պինդ, ժրաջան է վարքի մեջ և իմաստուն է, բայց այսինչ բաների մեջ անհաստատ է», ահա չարախոսեցիր քո եղբորից, իսկ եթե ասես. «Այսինչը խաբեբա է և երդմնազանց», սա դատապարտություն է և առավել վատթար է, քան չարախոսությունը»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016